Ահազանգ. Ոստիկանությունը, առանց պատճառի, հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան

Փաստաբան Վարզադատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է. «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները: Հրաժարվում են առանց որևէ պատճառի և իրավական հիմքի վկայակոչման` հղում անելով պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի բանավոր ցուցմանը:

Խնդիրը համատարած է, որի մասին ահազանգել եմ ՄԻՊ-ին: ՄԻՊ-ն էլ իր հերթին բանավոր և գրավոր պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից:

Գտնում եմ, որ ոստիկանության այս վարքը նույնպես տեղավորվում է օրինական հավաքների խոչնդոտման հանցավոր (բառիս ամենաիրավական իմաստով) դրսևորման շրջանակներում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930