Բաժիններ՝

Լապորտան երկու րոպեում համոզվել է, որ Չավիի հետ աշխատելը «Բարսայի» համար լավագույն տարբերակն է

Հայտնի է դարձել, թե ինչպես է կայացել Չավիի, Ժոան Լապորտայի ու Դեկոյի հանդիպումը։

«Բարսելոնայի» նախագահը երեկ կայացած հանդիպմանը համոզել է գլխավոր մարզչին մնալ ակումբում։ Կողմերը պաշտոնապես հայտարարեցին, որ Չավին ևս մեկ տարի կանցկացնի «Բլաուգրանայում»:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, բանակցությունների նախաձեռնողը կատալոնացի մարզական տնօրեն Դեկոն էր. Չավին նախկինում նրան հայտնել էր մնալու ցանկության մասին։ Հանդիպումը կայացել է Լապորտայի տանը։

Չնայած այն հանգամանքին, որ այս հարցում «Բարսելոնայի» ղեկավարների կարծիքները տարբերվում էին, նախագահից ընդամենը երկու րոպե պահանջվեց, որպեսզի վերջնականապես համոզվի, որ Չավիին պահելը լավագույն որոշումն էր ակումբի համար։ Այլընտրանքային տարբերակ Հանս-Դիթեր Ֆլիկին հրավիրելն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս