Բաժիններ՝

Չավին` «Բարսայում» մնալու որոշման մասին

Չավին բացատրել է, թե ինչու չի հեռանում «Բարսելոնայից»:

«Որոշումը հեշտ չէր: Հունվարին ես նախագահին, Դեկոյին (Բարսելոնայի մարզական տնօրեն) և տնօրենների խորհրդին ասացի, որ դա լավագույնն է ակումբի համար: Հիմա հանգամանքները փոխվել են։ Երեկ մենք շատ բաց խոսեցինք այս մասին։

Կարծում եմ, որ նախագիծը դեռ ավարտված չէ և կարող է հաղթող դառնալ։ Ես անկեղծորեն համոզված եմ դրանում։ Ֆուտբոլիստները հավատում են դրան, բայց ես մտափոխվել եմ։ Խելացի մարդիկ հակված են ուղղելու իրենց։

Կան մի շարք պատճառներ, որոնք ստիպում են ինձ առաջ շարժվել, հատկապես՝ նախագահի, Դեկուի և խաղացողների վստահությունը։ Սա փողի կամ հպարտության հարց չէ։ Ես տեսա բոլորի վստահությունը»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930