ՀՅԴ-ն չի մտնի կոալիցիա, բայց կորդեգրի կառուցողական մոտեցում. «Հրապարակ»

«Վաղը Ծաղկաձորում կմեկնարկի ՀՅԴ Գերագույն ժողովը»,- գրում է «Հրապարակ»-ը, որի աղբյուրների փոխանցմամբ, Արմեն Ռուստամյանը պահպանելու է իր կարգավիճակը՝ որպես Գերագույն մարմնի ներկայացուցիչ:

«Սակայն «Արմենն ուղնուծուծով կդառնա հրանտական»,- տեղեկացրեց ՀՅԴ մեր աղբյուրը: Հիշեցնենք, որ մինչ ընկեր Վահանի՝ Գերմանիայում դեսպան դառնալը, ընկեր Արմենը վահանական էր:

Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն նաև չի մտնի կոալիցիա: Այս պահին արդեն ընկերներն աշխատում են Ծաղկաձորում ընդունվելիք ԳԺ բանաձևի վրա, որը պետք է ամրագրի` իրենք մաս չեն կազմում կոալիցիայի, սակայն, հանուն պետության ու ժողովրդի, կառուցողական մոտեցում են որդեգրում երկրի խնդիրների լուծման հարցում:

Ի դեպ, այս որոշումը ՀՅԴ-ն կայացրել է, որպեսզի ոչ միայն պահպանի դեմքը, այլև խուսափի սփյուռքյան կառույցների դժգոհությունից, որոնք կատեգորիկ դեմ են կոալիցիա մտնելուն:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս