Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներից 53-րդն է. Sport.news.am

Ինչպես գրում է Sport.news.am-ը, Pluriconsultoria բրազիլական խորհրդատվական ընկերության հաշվարկի համաձայն, Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այժմ 29.2 միլիոն եվրո է: Այդ ցուցանիշը 53-րդն է: Հիշեցնենք, որ գերմանական ակումբը Դոնեցկի «Շախտյորին» Հենրիխ Մխիթարյանի համար վճարել է 27.5 միլիոն եվրո:

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի տրանսֆերի արժեքը գնահատվում է 138.1 միլիոն եվրո:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս