Որքան դրամական միջոցներ ունի Երվանդ Զախարյանի դատավոր որդին

Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների ամենաշատ դրամական միջոցներ ունեցող դատավորը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին է՝ Արտակ Զախարյանը: Նա 2008թ. նշանակվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրա կողմից լրացված և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն` 2012թ. տարեսկզբին նա ունեցել է 412 մլն դրամ, 200.000 դոլար, 200.000 եվրո: Տարեվերջին նրա դրամական միջոցներն ավելացել են՝ դառնալով 504 մլն դրամ: Դոլարով և եվրոյով նրա ունեցած դրամական միջոցները չեն փոխվել:

168.am-ը ուսումնասիրել է Երևանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների 57 դատավորների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում նշված դրամական միջոցների չափը, որին կարող եք ծանոթանալ «168 ԺԱՄ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս