Տիգրան Սարգսյանը՝ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի մասին (տեսանյութ)

Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է լինելու նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին: 168.am-ը այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանը փաստաթուղթ ստորագրելո՞ւ է Վիլնյուսում և ի՞նչ է փաստաթուղթ է դա լինելու: Ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց. «Հենց որ հստակություն լինի, մենք ձեզ տեղյակ կպահենք»: Մեր հարցին, թե ե՞րբ կլինի «հստակություն», նա պատասխանեց. «Հիմա բանակցային գործընթացի մեջ ենք մեր գործընկերների հետ և երբ հստակություն լինի, մենք կասենք ձեզ»:

Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք գագաթաժողովից՝ հարցին, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Մենք, իհարկե, ունենք ակնկալիքներ և աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի մեր ակնկալիքները դառնան իրականություն»:

Իսկ մեր այն հարցին, թե որևէ «լուրջ» փաստաթուղ կստորագրվի՞ Վիլնյուսում, Տ. Սարգսյանը պատասխանեց. «Թույլ տվեք սահմանափակվենք այսքանով»:

Տեսանյութեր

Լրահոս