Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի հարվածից հետո

Լեհաստանի զինված ուժերը բարձրացրել են իրենց մարտական ​​ինքնաթիռները՝ Ուկրաինայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածների պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։

Լեհաստան ԶՈՒ հայտարարության մեջ նշվում է, որ պարեկությանը մասնակցում են նաև ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ։ Լեհական բանակը մարտական ​​պատրաստության է բերել իր ՀՕՊ համակարգերը։

Լեհաստանը հաճախ է իր կործանիչներն օդ բարձրացնում, երբ Ռուսաստանի ռազմավարական օդուժը զանգվածային հարվածներ է հասցնում Ուկրաինային։

Տեսանյութեր

Լրահոս