ՆԱՏՕ-ն դասընթաց է անցկացրել Բաքվում

Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի համաձայն՝ Օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակում անցկացվել է առաջին մակարդակի գնահատողների վերապատրաստման դասընթաց (ETC-49 – Evaluator Training Course)։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության ազգային համալսարանի ռազմական խաղերի կենտրոնում կազմակերպված դասընթացին մասնակցել են Ադրբեջանի 22 ներկայացուցիչներ, ինչպես նաև 30 հրահանգիչներ և ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետություններից ունկնդիրներ:

Դասընթացի ընթացքում անցկացվել են տարբեր տեսական և գործնական պարապմունքներ՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով:

«Դասընթացի նպատակն է սերտիֆիկացնել զինվորականներին՝ ՆԱՏՕ-ի ուժերում հայտագրված ստորաբաժանումները գնահատելու համար», – գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031