Ամստերդամի հրեական դպրոցի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Ամստերդամի հրեական դպրոցի մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում վնասվել է շենքի արտաքին մասը։ Տուժածներ չկան։ Այդ մասին հաղորդում է Euronews-ը։

Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման միջադեպը անվանել է ագրեսիայի դրսևորում։

«Ես հասկանում եմ Ամստերդամի հրեական համայնքի վախն ու զայրույթը։ Նրանք ավելի ու ավելի հաճախ են բախվում հակասեմիտիզմի, և սա անընդունելի է», – ասել է Հալսեման։

Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Ջեթենը հարձակումը որակել է սարսափելի և ասել, որ Նիդեռլանդներում հակասեմիտիզմի տեղ չպետք է լինի։

Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք ունեն տեսախցիկների տեսագրություններ, որոնցում երևում է, թե ով է ենթադրաբար տեղադրել պայթուցիկ սարքը։ Սկսվել է հետաքննություն։

Միևնույն ժամանակ, «Աշաբ ալ-Յամին» ծայրահեղական իսլամական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ ենթադրաբար երևում է սարքի պայթեցումը։

Այդ խմբավորման գործունեության հետ են կապվել նաև վերջին օրերին տեղի ունեցած մի քանի այլ հակասեմական հարձակումները, այդ թվում՝ նախորդ օրը Ռոտերդամի սինագոգում տեղի ունեցած պայթյունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031