Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա

Հայաստանն իրանցի գործընկերների հետ աշխատում է Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման նախագծի վրա:

Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը` Սյունիքի մարզ այցելության շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում` Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին ծանոթանալուց հետո:

«Ագարակի սահմանային անցակետն ամբողջությամբ վերակառուցվում է: 0-ից կառուցվում է նոր մաքսակետ՝ իր մնացած ենթակառուցվածքներով»,-ասաց Փաշինյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց. «Իրանցի գործընկերների հետ աշխատում ենք Հայաստան-Իրան երկրորդ կամուրջի նախագծի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս