Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է մասնակցել Լիտվայի մարաքաղաքում կայանալիք «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթաժողովին»,- ըստ «Ռեգնում» լրատվական գործակալության` այդ մասին հայտարարել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկալասը՝ Հայաստան կատարած այցից հետո: Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակը հավելել է, որ Հայաստանը պատրաստվում է շարունակել ակտիվորեն մասնակցել «Արևելյան գործընկերության» ծրագրին, չնայած որ Հայաստանի նախագահը սեպտեմբերի 3-ին հայտարարել է Մաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Կիրկալասը ավելացրել է, որ Հայաստանը մտադիր է մինչև Վիլնյուսի գագաթաժողովը ամրապնդել քաղաքական երկխոսությունը ԵՄ-ի և նրա անդամ երկրների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031