Սյունիքի մարզպետը հերքում է
Այսօր լրատվական որոշ կայքեր տեղեկություն էին հրապարակել այն մասին, թե օրեր առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի միջև շաբաթ օրը վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում մարզպետ Վ. Հակոբյանը սուր ծակող կտրող գործիքից թեթև մարմնական վնասվածք է ստացել Սուրիկ Խաչատրյանի կողմից:
168.am-ի թղթակիցը զրուցեց մարզպետ Վ. Հակոբյանի հետ: Վերջինս հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ նախկին մարզպետ Ս. Խաչատրյանին նշանակվելու օրից հետո ոչ միայն չի հանդիպել, այլև որևէ շփում առհասարակ չի ունեցել: «Անհեթեթ լուրեր են տարածել, նման բան չի եղել և չէր էլ կարող լինել»,-ասաց Վ. Հակոբյանը: