Արմավիրի մարզպետի հորդորը՝ գյուղացիներին. «Դրուժբեքը առեք, ձեր ծառերը կտրեք, որ ճանապարներն էլ չփակեք, գաք ստեղ կանգնեք»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Արմավիրի մարզի Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան, Արաքա համայնքների բնակիչները փակել էին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը՝ պահանջելով ՀՀ գյւողնախարար Սերգո Կարապետյանին հանդիպել իրենց հետ:

Նրանք դժգոհում էին, որ չեն կարողանում իրացնել ծիրանի բերքը: Ըստ գյուղացիների, ծիրան մթերող ընկերություններն արհեստականորեն իջեցրել են ծիրանի գինը հասցնելով 150-200 դրամ: Այնինչ, ըստ նրա՝ մի քանի օր առաջ նույն ծիրանը մթերում էին 400-450 դրամով:

Չնայած գյուղացիների պահանջին, այդպես էլ Սերգո Կարապետյանը չհանդիպեց նրանց: Փոխարենը գյուղացիների հետ հանդիպեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Սակայն վերջինս որևէ լուծում չի առաջարկել ավտոճանապարհին հավաքված գյուղացիներին:

Միակ «խորհուրդը», որ տվել է մարզպետը, հետևյալն է եղել. «Դրուժբեքը առեք, ձեր ծառերը կտրեք, որ ճանապարներն էլ չփակեք, գաք ստեղ կանգնեք»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս