«Պարոն Հայկ Սարգսյան, եթե դուք նշում եք, որ 30 միլիոնով կկատարեք այն նույն աշխատանքը, ինչ նախկին իշխանությունները կատարել են 108 մլն դրամով, ապա դուք պետք է ունենաք փաստեր և այնտեղ տեսած լինեք չարաշահումներ, կոռուպցիոն ռիսկեր: Այդ դեպքում ինչո՞ւ չեք դիմում դատախազություն, ոստիկանություն: Եթե չեք դիմում դատախազություն, ոստիկանություն, կարող եմ հայտարարել, որ ձեր ելույթները պոպուլիզմ են»:
«Ապրիլի 23-ից հետո նոր իշխանությունն ուներ իրական հնարավորություն միավորելու, կերտելու, ստեղծագործելու, իր ստացած աննախադեպ աջակցությունն օգտագործելու ի նպաստ պետականության և ժողովրդի, ի նպաստ վերելքի։ Ուներ բացառիկ ճանապարհ չլինելու անցյալի գերին, զերծ` չգրված պարտավորություններից, բաց` ամեն լավագույնը ներգրավելու, «երազանքի թիմ» ձևավորելու ու աներևակայելի արդյունքների հասնելու համար: Ապրիլի 23-ից հետո թռիչքուղին բաց էր Հայաստանի համար, եղանակը` բարենպաստ»:
Դպրոցը չի սովորեցնում, որ սխալվել կարելի է և պետք է, քանի որ միայն այդպես դու կկարողանաս ինչ-որ բան սովորել։
«Հոսում է մարմնով կենաց հեղուկները եւ գաղտնաղբյուրն է դրանց` լյարդը: Հնարավորինս խնայիր լյարդը, քանի որ նրանից է կախված բոլոր օրգանների գործունեությունը: Հիշիր, նրա մեջ է հիմքերի հիմքը, եւ եթե առողջ է լյարդը, ուրեմն առողջ է ամբողջ օրգանիզմը»,- դեռեւս 1015թ. ասում էր բժիշկ, փիլիսոփա Աբու Ալի Իբն Սինան` Ավիցենան: Մինչ այժմ ոչ ոք լյարդի մասին այնքան դիպուկ չի խոսել, որքան Ավիցենան:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձախ ազդրում մկանային անհանգստություն է զգում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ես ուզում եմ հասկանալ՝ իմ մեղքը ո՞րն է, որ մրցույթը հաղթել է մարդը, բայց պարզվել է՝ իմ ընկերուհին է: Ես տեղյակ չեմ ընդհանրապես մրցույթից: Ընկերուհի ասելով՝ այնպես չէ, որ ես տեղյակ եմ՝ ինքն ինչ մրցույթների է մասնակցում կամ ինչ է հաղթում: ԱԺ-ում էլ կազմակերպչական աշխատանքներից բացարձակ ոչ մի բանից տեղյակ չեմ:
Կառավարությունն օգոստոսի 15-ի նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:
Սահմանադրական դատարանի անդամներին կենսաթոշակի ուղարկելու նախագիծը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անվանում է «վաղ կենսաթոշակի» սխեմա: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այն կիրառվել է շատ երկրներում:
Հարցի պատասխանը, թե ո՛վ կձևավորի հաջորդ իշխանությունը, ոչ թե ենթադրյալ անվանացանկում է, այլ ուրիշ տեղ՝ ավելի կարևոր հարթությունում՝ հաջորդ իշխանության օրակարգում։
ՔԿ ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքի 282 հոդվածով՝ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին մեղադրանք առաջադրելու, և այժմ իրենք աշխատում են որոշման վրա:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խբակցությունն առաջարկում է փոփոխել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը և Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծի զեկուցումն ու քննարկումը կառավարության նիստում պարտադիր դարձնել։ Սակայն կառավարությունը դեմ է այս առաջարկին։ Հարցը ներառված է գործադիրի այսօրվա նիստում։
Այս հիվանդությունն ընդհանրապես համարվում է տարեց կամ տարիքով մարդկանց հիվանդություն, քանի որ տարիքի հետ օստեոխոնդրոզով հիվանդանալու հավանականությունը մեծանում է:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին զանգահարել է ՊՍԺ-ի խաղացող Նեյմարին՝ քննարկելով բրազիլացու ապագան, հաղորդում է Marca- ն:
Նեյմարը հայտնել է, որ կանխատեսում էր, որ երկու գոլ կխփի «Բարսելոնայի»՝ Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի նկատմամբ 6:1 հաշվով պատմական հաղթանակի ժամանակ:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչով է տարբերվում «Բարսելոնայի» խաղացող Լիոնել Մեսսիից:
Խելացի տների համակարգերը խոցելի են, և գոյություն ունեն դրանք «գրավելու» բազմաթիվ եղանակներ։ Նման եզրակացության են հանգել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները՝ հիմնվելով սեփական և կողմնակի հետազոտությունների արդյունքների վրա։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է հարցին, թե ի՞նչ կընտրեր՝ հաղթանակ Անգլիայի առաջնությունո՞ւմ, թե՞ Չեմպիոնների լիգայում:
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կրճատվել է 6.4%։ Հիմա ես չեմ, դուք եք. բացեք ԱՎԿ պաշտոնական կայքը և կտեսնեք, որ գործազուրկների թիվը ավելացել է 6.7%-ով. 237 հազարից դառնալով 253 հազար։
Առօրյա կյանքում քաղաքականություն ասելով՝ հասկանում ենք ցանկացած ամուր նպատակամղված գործունեություն այլ մարդկանց հանդեպ` պետության ղեկավարի գործունեությունից մինչև խելացի կնոջ և ամուսնու հարաբերություններում:
«Աշխատանքային փորձն ու գիտելիքը կարևոր չեն, դրանք հնացած են, հայկական մերիտոկրատիայի հիմքում այլևս նոր արժանիքներ են, իսկ հիմնարար սկզբունքը մնում է անփոփոխ. պոլի փեդ լինի, բայց մերը լինի»:
«Մենք խոսել ենք միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ, ես առիթ ունեցա մանրամասնորեն ներկայացնել Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները, դիրքորոշումը, դիրքորոշումների տրամաբանությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին Ուրուգվայի իր գործընկեր Ռոդոլֆո Նին Նովոայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Վերջին ժամանակներս աշխարհում նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների զգալի աճ: Եվ որքան զարգացած է երկիրը, այնքան ավելի շատ է մարդկանց սպառնում այս չարիքը: Օրինակ, ԱՄՆ-ի նման հարուստ երկրում նման հիվանդություններով տառապում է շուրջ 22 մլն մարդ, որից առնվազն 1մլն-ը տարեկան մահանում է: Սրտաբանները գտնում են, որ այս հիվանդությունների պատճառը ոչ ճիշտ, հետեւաբար՝ ոչ առողջ ապրելակերպն է:
Խոյերը գիտեն, թե ինչպես լուծեն ցանկացած խնդիր, որի հետ իրենք բախվում են։ Բացի դրանից, նրանք ունակ են հեշտությամբ լուծել իրենց շրջապատող անձանց խնդիրները։
168.am-ը ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է սեպտեմբերի 21-ի՝ ՀՀ Անկախության տոնակատարություններին։
Քաղաքապետ Մարությանն իր խոսքում ակնարկեց, որ «ՍանիՏեքը» ներդրումներ չի կատարում և փորձում է հարկային պարտականություններից խուսափել: Ավելին՝ նա նշեց, թե կասկածներ ունի առ այն, որ ընկերությունը գումարներ է հանում ՀՀ-ից դեպի Լիբանան՝ դա որակելով նախկին իշխանությունների ու նրանց հետ ասոցիացվող անձանց հետ։ Փաշինյանն իր հերթին՝ փորձեց լուրջ դեմքով ու դեմքի «խելացի» արտահայտությամբ զարգացնել այդ թեզը՝ «սաղ Սերժն ա մեղավոր» սոուսով։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ամենամեծ քաղաքի քաղաքապետին ու ՀՀ-ում ամենամեծ լիազորություններով օժտված պաշտոնյային «մեռած, կասեցված, մերժված» արտախորհրդարանական քաղաքական ուժը խանգարում է ԱՂԲ ՀԱՎԱՔԵԼ!!!
Հանրության մոտ կա մի տարածված կարծիք, համաձայն որի՝ աշխարհի բոլոր հեղափոխությունների ակունքների հետևում երևում են Մեծ Բրիտանիայի «ականջները»։ Խորամուխ չլինելով հեղափոխությունների պատմության և դավադրապաշտական այլ տեսությունների մեջ, ուղղակի փաստենք մի քանի դրույթ։
Հայրը կարևոր ֆիգուր է, ով ազդում է ընտանիքի առողջական վիճակի վրա։ Պատճառը շատ ու շատ պարզ է։ Հենց հայրն է կառավարում այն, թե ինչ վիճակում է գտնվում մայրը, իսկ մորից կախված է ընտանիքի բոլոր անդամների վիճակը։
Ես չգիտեմ, թե ում հրաշք մտքի ծնունդ է սա, և չգիտեմ, թե արդյոք Սահմանադրական դատարանի որևէ դատավոր իր վարքագծով առիթ է տվել իշխանությանը մտածելու, որ նա պատրաստ է այդ կաշառքը վերցնելու, և դրանով վաճառելու մեր բոլորի օրինական իրավունքները։
«Որևէ միասնական թեկնածու չի լինելու, մենք գնալու ենք մեր ճանապարհով, որովհետև գաղափարական խնդիրներ կան: Նման հարցեր Արայիկ Հարությունյանի հետ չենք քննարկել»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Բաբայանը՝ ընդգծելով, որ որևէ մեկի հետ որևէ բան կիսելու բանակցություններ չեն եղել: