Բաժիններ՝

 «Ես բավականաչափ լավը չեմ, որ որոշեմ: Ես հանճար չեմ». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է հարցին, թե ի՞նչ կընտրեր՝ հաղթանակ Անգլիայի առաջնությունո՞ւմ, թե՞ Չեմպիոնների լիգայում:

«Ավաղ, ես բավականաչափ լավը չեմ, որ որոշեմ դա: Ես պետք է վերցնեմ այն, ինչ կարող եմ ստանալ: Ա՛յ այդպես:

Մենք նախորդ մրցաշրջանում չէինք որոշել, որ գնալու ենք Չեմպիոնների լիգայի հետևից և անտեսելու ենք Պրեմիեր լիգան: Մենք պարզապես փորձում ենք հաղթել հաջորդ խաղը, ինչպես վաղվա հանդիպումը, այն բավականին բարդ է լինելու:

Ես հանճար չեմ, ուստի պետք է վերցնեմ այն, ինչ կարելի է վերցնել: Բարեբախտաբար, անցյալ մրցաշրջանում մենք ինչ-որ բան հաղթեցինք, նշեցինք և շարժվեցինք առաջ»,- Կլոպին է մեջբերում Sky Sports-ը:

Կարդացեք նաև

Այսօր «Լիվերպուլը» կխաղա «Չելսիի» հետ Եվրոպայի Սուպերգավաթի համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս