Բաժիններ՝

Ռոնալդուն՝ Մեսսիի մասին

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչով է տարբերվում «Բարսելոնայի» խաղացող Լիոնել Մեսսիից:

«Տարբերությունն այն է, որ ես խաղացել եմ տարբեր ակումբներում և տարբեր թիմերի հետ նվաճել Չեմպիոնների լիգան: Ես վեց անգամ անընդմեջ այդ մրցաշարի լավագույն ռմբարկուն էի: Քիչ խաղացողներ են հինգ անգամ նվաճել  Չեմպիոնների լիգան, այնպես որ, ես կարող եմ դուրս համարվել մրցակցությունից:

Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է: Նա կհիշվի ոչ միայն հինգ Ոսկե գնդակների, այլ նաև այն պատճառով, որ նա, ինչպես ես, տարեցտարի ավելի լավն է դառնում»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ DAZN-ին հղումով:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս