Բաժիններ՝

Զիդանին մեկ քայլ է բաժանում հրաժարականից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դժգոհ է, որ ակումբը չի ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Այս տրանսֆերի ձախողումը կարող է հանգեցնել նրան, որ ֆրանսիացին հրաժարվի իր պաշտոնից, ասում է El Pais-ի լրագրող Դիեգո Տորեսը, ով  լուսաբանում է ակումբի կյանքը:

«Զիդանը հրաժարականից մեկ քայլ հեռու է այն պատճառով, որ Պոգբան չի ստորագրվել: Զինեդինն անձամբ Պոլին խոստացել է, որ իրեն կստորագրեն, իսկ հիմա դա քիչ հավանական է թվում:

Սա միայն սրել է Զիդանի և Պերեսի միջև վստահության պակասը:

Կարդացեք նաև

Զիդանի համար նրա նախագիծը և Պոգբան գրեթե նույն բանն են: Նրան խոստացվածներից և ոչ մեկը իրականում տեղի չի ունեցել:

Զիդանը վերադարձել է՝ որպես Ֆլորենտինո պաշտպանող վահան, բայց նա արդեն կատարել է այս քաղաքական և սոցիալական առաքելությունը»,- ասել է Տորեսը The Independent-ին:

Հիշեցնենք, որ Զիդանը վերադարձել էր մադրիդյան ակումբ և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին առաջադրել էր իր պայմանները: Ըստ AS-ի՝ ֆրանսիացին նշել է երեք հիմնական պայման, իսկ Պերեսը չի վիճարկել դրանք:

Թոփ մակարդակի վերադառնալու համար անհրաժեշտ են նոր աստղեր: Խոսքը երեք ուժեղ ֆուտբոլիստների մասին է (ինչպես, օրինակ, Կակայի, Ռոնալդուի և Բենզեմայի տրանսֆերները), և մի քանի միջին խաղացողների՝ թիմն ամրապնդելու համար:

Զիդանը ցանկանում է առավելագույն լիազորություններ. ղեկավարությունը պետք է աջակցի իր բոլոր որոշումներին: Պատմություններն անցյալից չպետք է կրկնվեն: Օրինակ, երբ մադրիդյան ակումբը հրաժարվեց վաճառել Բեյլին: Մամուլը նշում է, որ սա Զիդանի հեռանալու պատճառներից մեկն էր: Մեկ այլ դեպք էր, երբ թիմը բանակցում էր դարպասապահ Կեպայի հետ՝ առանց մարզչի հետ պայմանավորվելու (Զիդանը հիասթափվել էր, որ վերջինն էր  իմացել դարպասապահի հետ բանակցությունների մասին: Դարպասապահը, ի վերջո, գնաց «Չելսի»):

Զիդանն ասել է Պերեսին, որ բարձր աշխատավարձը կարևոր է, քանի որ այդ միջոցով ինքը կզգա, թե որքան կարևոր է թիմի համար: Ֆրանսիացին ուզում է ստանալ այնքան աշխատավարձ, ինչքան Գվարդիոլան կամ Սիմեոնեն (ավելի քան 20 միլիոն եվրո՝ մեկ տարում): AS-ը նշում է, որ նախորդ պայմանագրով Զիդանն անգամ ամենաբարձր վարձատրվող մարզիչների 10-յակում չկար (8,5 մլն եվրո՝ ըստ Forbes-ի):

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս