«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ռադիոյի լրագրող, 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրն է՝ Ալիսա Գևորգյանը։
«Դե, երևի 3-րդ Հանրապետությունը նա արդեն թաղեց, հիմա 4-րդի մասին է խոսում։ Ես իսկապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ նկատի ունի՝ բրենդավորում ասելով, կարծում եմ՝ ինքն էլ չի հասկանում, բառեր են, օգտագործում են, էլի։ Եթե ինքը Հայաստանը դարձրել է ապրանք և աջ ու ձախ ծախում է, երևի բրենդավորում ասելով՝ դա նկատի ունի»։
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն. ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որն իրականացնելու համար երկու անգամ արդեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ու հանձնաժողով է ձևավորվել, այլ հենց նոր Սահմանադրություն, ինչը նշանակում է Հայաստանի Երրորդ Հանրապետության դադարեցում: