«Ասել՝ TRIPP-ը Հայաստանի կամ Սյունիքի անվտանգության երաշխիքն է, նշանակում է՝ էշի տեղ դնել մեր ժողովրդին»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։
Երբ բոլոր ուժերը նետվեցին պաշտպանելու Մայր Աթոռը, հաղթանակ տարան։ Նրանք հարյուրապատիկ ավելին էին, քան իշխանության ուժերը։ Սա, ի դեպ, պետք է նկատի ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։ Ոգևորիչ էր կաթողիկոսի պահվածքը, նա հանգիստ իր գործն արեց և գնաց։ Այլ տարբերակներով էլ կփորձեն գրոհել։
«Ահաբեկված հասարակությունն ավելի դժվարությամբ կմոբիլիզացվի, կկարողանա միավորվել ու դիմակայել ագրեսիային: Ահաբեկված հասարակությանը հաղթելը շատ ավելի հեշտ է, քան դիմադրելու պատրաստ հասարակությանը: Հետևաբար, պատերազմով ահաբեկելը, այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, պատերազմ բերելու նախերգանքն է: Չենք ուզում պատերազմ, ուրեմն՝ պետք է պատրաստվենք պատերազմին»: