Նոյեմբերի 27-ին ՀՀ զինված ուժերում նոր նշանակումներ են եղել:
Վերջերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով և նախաձեռնությամբ լրագրողներից և փորձագետներից բաղկացած խումբ է մեկնել Տավուշ՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և Բերքաբեր՝ տեղում ծանոթանալու սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքներին, նաև քննարկել են ՀՀ պաշտպանության համակարգի զարգացման հիմնահարցերը:
Այն, ինչ սահմանազատման տակ փորձում են ներկայացնել հանրությանը գոնե մինչև այս պահը, դա ադրբեջանական պահանջատիրության բավարարումն էր ՀՀ իշխանությունների կողմից, որը, ցավոք, բարեհաջող ձևով փաշինյանական կառավարությունն իրականացնում է: Ինչու է որոշակի փուլերում բարդություններ առաջանում, որովհետև ադրբեջանական պահանջատիրությունը տարբեր փուլերում խնդիրներ է առաջացնում օրվա իշխանության համար:
Հունիսի 28-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցազրույց էր տվել News.am-ին և ՀՀ պաշտպանության նախարարությունից վերցրած «դոսյեն» ձեռքին պատասխանել էր «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի` օրեր առաջ դարձյալ news.am-ի հետ հարցազրույցում հնչեցրած մեղադրանքներին՝ ուղղված ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության նախկին պետ, ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանին:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի օրը, պետական պարգևներ և գեներալական կոչումներ Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը պետք է հանձնեին Սարդարապատի հուշահամալիրում, սակայն, քանի որ Բագրատ Սրբազանը և նրա գլխավորած շարժման մասնակիցներն այնտեղ էին, պարգևատրման արարողությունը տեղափոխվեց Նախագահական նստավայր:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 24-ին հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Հարց է առաջանում՝ տեղի հրամանատարն ինքնագործունեությո՞ւն է թույլ տվել, թե՞ ՊՆ ղեկավարությունը տեղյակ է եղել և թույլ է տվել, և եթե թույլ է տվել, ստացվում է՝ ՈՄԱ-ի հետ այս առումով կա համագործակցությո՞ւն:
Վերջին օրերին Ադրբեջանը ոչ միայն ՀՀ սահմանային տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Տավուշի, ռազմական սադրանքի տեղեկատվական քարոզչական հիմք է ստեղծում, այլև ՀՀ պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունների համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ՝ Սոթք (Գեղարքունիքի մարզ), Վերին Շորժա (Գեղարքունիքի մարզ), Կութ (Գեղարքունիքի մարզ), Արավուս (Սյունիքի մարզ), Չինարի (Տավուշի մարզ):
Փաշինյանը պատերազմը կանխելու իր քաղաքականությունն է տանում՝ թուրքական գործոնը երկրի ներսում օգտագործելով, փորձելով համոզել, որ «ոչ հայկական տարածքները» զիջելով, զրկելու են Թուրքիային և Ադրբեջանին հարձակվելու լեգիտիմ հիմքերից, ապահովելու են խաղաղություն, թեպետ, Փաշինյանը լավ հասկանում է, որ իր խոստացած խաղաղությունը Հայաստանից կախված չէ: Իսկ առջևում Թուրքիայից անմիջական հարձակման սցենարն է, որի համար լեգիտիմ հիմքեր ստեղծվում են հենց Փաշինյանի շնորհիվ, որովհետև 30 տարվա համար նաև ինքն է փորձում վրեժ լուծել անկախ Հայաստանից, Հայոց պատմությունից, Հայոց բանակից, դրա ստեղծման հիմքում կանգնածներից. Արցախից արդեն հաջողվել է…
Փաշինյանը մի օր քաղաքական որոշում է կայացնելու՝ դատել զինվորականներին՝ իր իսկ անօրինական հրահանգները կատարելու համար, երբ այս առումով փակված չէ դեռ 44-օրյա պատերազմի պարտության էջը…
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներից կազմված լրագրողական խումբն այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտի՝ սահմանապահ զորամաս, մարտական հենակետեր:
Օրերս Դատալեքսից տեղեկացանք, որ դատարանում քննվող գործով 18 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի զինծառայող, ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից՝ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի համապատասխան հրամանով Արցախի Հանրապետություն մեկնելուց և Պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայության անցնելուց, որը զուգորդվել է դրա փաստացի չկատարմամբ»:
44-օրյա պատերազմի օրերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվել Տավուշում պայմանագրայինների ճանապարհը հարազատների կողմից փակելու դեպքերի մասին, որպեսզի չգնան Արցախ: Ընդ որում, նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ հարազատները հենց այդ պայմանագրայինների պահանջով էին փակել նրանց իսկ ճանապարհը, որոնցից շատերը, ըստ տարբեր տեղեկությունների, պատերազմից հետո չէին հեռացվել համակարգից և շարունակում էին ծառայությունը:
Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետն աստիճանաբար խորանում է, շրջափակման պայմաններում հազարավոր երեխաներ չեն կարողանում ստանալ պատշաճ բուժօգնություն, զրկված են նաև սննդից, քանի որ հունիսի 15-ից որևէ հումանիտար օգնություն Արցախ չի մտել։
«Պատրաստված զինծառայողը և արհեստավարժ հրամանատարն այսօր Հայաստանի համար առաջնահերթ դեր ու նշանակություն ունեն»,- ամփոփեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը: