Ադրբեջանը վերջին շրջանում հսկայական ներդրումներ է անում արևային և հողմային էներգետիկայի մեջ (հատկապես Կասպից ծովի և Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների պոտենցիալի հաշվին): Տվյալների կենտրոնները սնուցելով «կանաչ» էներգիայով՝ BlackRock-ը ստանում է իդեալական «մաքուր» ներդրումային պորտֆել։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորրորդ բարձրաստիճան հոգևորականի՝ Արշակ արքեպիսկոպոսի կալանավորումից հետո տարատեսակ մեկնաբանություններ եղան Եկեղեցու շուրջ սեղմվող օղակի մասին։ Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Միքայելյանը, սակայն, վստահեցնում է՝ հանգուցալուծում ու ճանապարհ կա՝ թույլ չտալու Մայր Եկեղեցու պառակտումն ու վերացումը:
Իրականությունն այն է, սակայն, որ պետությունն առաջին իսկ պատահածին արտապատվիրակող իշխանության նկատմամբ լոյալ հասարակությունն էլ իր հերթին է անհանդուրժողականությունը արտապատվիրակել՝ հայտնի չէ, թե ում՝ այս պահին անդառնալի թվացող անտարբերությամբ։
Կառավարությունը նպատակ է դրել այս տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 2,5 միլիոնի։ Տարեսկզբին էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, թե կառավարությունը շարժվում է իր թիրախին համահունչ։
Մի անգամ փոքրիկ բիզնեսների տեր երկու գործարար պիտի մեկնեին մեկ ուրիշ քաղաք՝ պայմանագրեր ստորագրելու, որոնք նրանց թույլ կտային ավելացնել իրենց շահույթները:
Արցախից բռնի տեղահանված և Գյումրիում հաստատված Գաբրիելյանների ընտանիքը բախվում է տարրական կենցաղային խնդիրների: Ընտանիքում 4 երեխա կա: Երեխաների երկու ծնողներն էլ մահացած են: Ամբողջ հոգսը նրանց տատիկի՝ Արևիկ Գաբրիելյանի վրա է: 168.am-ի հետ զրույցում Արևիկ տատը հայտնեց, որ իրենց տանը ձմռան շեմին անգամ նորմալ վերմակներ չկան, որ երեխաները գիշերը կարողանան ծածկվել ու չմրսել:
««Հըզբոլլահ»-ն այս իրավիճակում չի կարող ձեռնպահ մնալ: Գիտենք, որ Իսրայելը թիրախավորել է Գազայի բնակելի թաղամասերը: Իսկ Գազայի դիմադրողական ուժերն ու այդ խմբավորումը մեկ հարթության մեջ են հանդես գալիս: Այս դեպքում մենք արձանագրում ենք, որ Իսրայելի հետ հակամարտությունը դիտարկվում է միայն ռազմական ճանապարհով ու այլ տարբերակով լուծվելու հնարավորություն չի նշմարվում: Հետևաբար, միայն Գազայի կողմից հարվածները բավարար չեն, որպեսզի Իսրայելի վրա հնարավոր լինի ճնշում բանեցնել»,- ասաց Սիրիայում գտնվող հայազգի լրագրողը:
Սիրիայի հայազգի բնակիչ, լրագրող Հովիկ Շեհիրյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Իսրայելի կողմից Սիրիայի ուղղությամբ հրթիռների բացթողումն առավելապես վրեժխնդրության նպատակ ունի:
Իսրայելական զինված ուժերը, հոկտեմբերի 14-ին, հերթական հարվածն են հասցրել Սիրիայի Հալեպ քաղաքի օդանավակայանի ուղղությամբ: Սիրիայում գտնվող 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ընդամենը 48 ժամվա ընթացքում դա, օդանավակայանին ուղղված, արդեն երկրորդ հարվածն էր:
Վերջին դեպքերից հետո ադրբեջանական կողմը բավականին մոտեցել է Ստեփանակերտին: Սակայն տեղեկությունը, թե նրանք Ստեփանակերտի արվարձաններում են, դժվար է հասկանալ` որքանով է համապատասխանում իրականությանն ու որքանով է ֆեյք ու սարքած: 168.am-ի հետ զրույցում ասաց այս պահին Ստեփանակերտում գտնվող մեր զրուցակիցը:
Երևի պետք չէ ռազմավարության փորձագետ լինել՝ հասկանալու համար, որ Արցախը լիովին գրավելուց հետո թշնամու հաջորդ հարվածն ուղղվելու է Սյունիքին՝ այն ամբողջապես Հայաստանից պոկելու կամ, այսպես ասած, «միջանցքներ» ստանալու նպատակադրությամբ: Դա ոչ միայն մակերեսին դրված ու տեսանելի է, այլև Ադրբեջանի իշխանությունը չի էլ թաքցնում իր այդ նպատակները: Այդ ամենի ու Արցախի օրհասական վիճակի, Հայաստանի ներքաղաքական ու բարոյահոգեբանական ընդհանուր լարվածության համատեքստում ուշադրություն է գրավում Նիկոլ Փաշինյանի քարոզչական այցը Սյունիք:
«Կարո՞ղ է ստացվի, որ ոչ միայն չվերթերը տեղի չունենան, այլև այդ հայտարարությունների ու մեկ-երկու թռիչքների պատճառով՝ թշնամու կողմից թիրախավորվի Կապան քաղաքը, թե չէ թռիչքներին ոչ ոք դեմ չէ, եթե դրանց անվտանգությունն ապահովված լիներ»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը:
«ԱԺ-ում հանդիպման ժամանակ ասել եմ՝ 20-30 մեքենայի համար օրենք եք մտածում, երբ 60.000 մեքենա օրենքից դուրս աշխատում է: Երևանում տաքսու շրջանառությունն ամեն օր մոտ 500 միլիոն դրամ է, որից 15 տոկոսն օնլայն հարթակների տերերը տանում են: Դրանից ինչ-որ բան վճարում են պետությանը, որը 20-30 անգամ պակաս է, քան լիցենզիա ունեցող տաքսին պետք է վճարեր: Զբոսաշրջիկը, օդանավակայանից դուրս, ՀՀ-ում մի երկու շաբաթ մնալով՝ օգտվելու է տաքսիների գներից ու զարմանա»,- նշեց Վահագն Սահակյանը:
Օդանավակայանի ավտոկանգառում գործում է նոր ավտոմատացված վճարման համակարգ: Այսուհետև Զվարթնոց միջազգային օդանավակայանի ավտոկանգառից օգտվելիս կայանման գումարն անհրաժեշտ է վճարել ավտոմատ վճարման տերմինալների միջոցով՝ նախքան ավտոմեքենա նստելը: Օդանավակայանի տարածքում առկա են յոթ ավտոմատ վճարային տերմինալներ. 4-ը տեղադրված են ավտոկանգառի հետիոտնային մուտքերի առաջին հարկի տարածքում, 2-ը՝ ավտոկանգառի հետիոտնային մուտքերի երկրորդ հարկի տարածքում, իսկ 1-ը՝ VIP սրահի տարածքում: