Բաժիններ՝

Տեսանկյուն

Մի անգամ փոքրիկ բիզնեսների տեր երկու գործարար պիտի մեկնեին մեկ ուրիշ քաղաք՝ պայմանագրեր ստորագրելու, որոնք նրանց թույլ կտային ավելացնել իրենց շահույթները:

Օդանավակայանի ճանապարհին նրանք ավտովթարի ենթարկվեցին և ուշացան ինքնաթիռից, պայմանագրերը չկնքվեցին: Ինքնաթիռը, որով պիտի թռչեին, ավիավթարի ենթարկվեց, և բոլոր ուղևորները զոհվեցին:

Գործարարները, որոշ ժամանակ հիվանդանոցում անցկացնելուց հետո, ապաքինվեցին և անցան իրենց առօրյա գործերին: Մինչ կյանքի վերջ նրանց այդպես էլ չհաջողվեց ընդլայնել իրենց բիզնեսներն ու ավելացնել շահույթները, սակայն նրանցից մեկը երջանիկ էր, իսկ մյուսը՝ ոչ:

Իսկ ինչո՞ւ, չէ որ նրանց կյանքն արտաքնապես չէր փոխվել: Բանն այն է, որ նրանց կյանքը միայն արտաքնապես էր նույնը մնացել: Մի գործարարը մնացած ողջ կյանքը բողոքեց ճակատագրից, որը խորտակել էր իր մեծ պլանները, իսկ մյուսը մինչև կյանքի վերջը շնորհակալություն էր հայտնում Աստծուն, որ պահպանել էր իր կյանքը:

Կարդացեք նաև

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031