Անօթի էի եւ զիս կերակրեցիք» (Մտ․ 25.35)։ Քրիստոս ինքզինք անօթիին մէջ անօթի կը տեսնէ։ Քրիստոս անօթիին տրուած կերակուրը իրեն տրուած կը նկատէ. «Որովհետեւ իմ այս փոքր եղբայրներէս մէկուն ըրիք, ինծի ըրած եղաք» (Մտ. 25.40)։ Բայց զգո՜յշ։ Աստուած մեր նիւթական հացին պէտք չունի։ Աշխարհի բոլոր հացերն ու հացագործները Աստուծոյ սեփականութիւնն են։ «Տիրոջն է երկիրն ու անոր լիութիւնը։ Տիրոջն է աշխարհն ու անոր բնակիչները» (Սղ. 24.1)։ Այլուր, Աստուած կ՚ըսէ. «Եթէ անօթենամ՝ քեզի պիտի չդիմեմ. որովհետեւ աշխարհն ու անոր լիութիւնը իմս է» (Սղ. 50.12)։
Աշխարհի տարբեր կրոններում հավատացյալը դիմում է տիեզերական ամենազոր ուժին կամ ուժերին՝ փառաբանելով, գոհանալով, երկյուղելով և խնդրելով, որը մենք սովորաբար աղոթք ենք անվանում: Բայց այլ կրոնական համակարգերում դիմումի այս ձևը միակողմանի է կամ, կարելի է ասել, մենախոսություն է, քանի որ չունենալով Աստծո ուղղափառ պատկերացում՝ նրանք դիմում են ենթադրյալ մեկին, որն իր հատկանիշներով երբեմն շատ հեռու է Աստված լինելուց: Քրիստոնեության մեջ, […]
Ե՛ս եմ ոչխարներուն դուռը» (Յհ․ 10.7)։ Աշխարհի մէջ գոյութիւն ունին հարիւրաւոր կրօնքներ, որոնք երկինք առաջնորդող հարիւրաւոր ճամբաներ ու դռներ ցոյց կու տան մեզի։ Փրկութեան հասնելու համար հազարաւոր միջոցներ կը ներկայացուին, ինչպէս օրինակ, անդամ ըլլալ այսինչ կամ այնինչ եկեղեցիին, յաճախել այսինչ կամ այնինչ հոգեւոր ժողովարանը, թղթիկի մը վրայ գրել թէ մենք որոշած ենք մեր կեանքը Յիսուսի տալ, «պարտադրուիլ» Սուրբ Հոգիին լեզուներով խօսիլ, մնայուն կերպով եկեղեցի յաճախել ամէն Կիրակի, այս եւ նման շատ մը բաներ կը ներկայացուին իբրեւ փրկութեան պայման կամ միջոց։
Եկեղեցական զգեստները մինչ գործածվելը օրհնվում են, քանի որ պետք է ծառայեն նվիրական, սուրբ նպատակի համար:
21-րդ դարում քրիստոնեական եկեղեցիները շարունակում են մարդուն պատգամել ապրելու հոգևոր կյանքով, որը նշանակում է հրաժարվել այնպիսի վարքականոններից ու բնույթից, որոնք քրիստոնեական բարոյագիտությամբ սահմանվում են «մեղք, մեղսավոր» հասկացությամբ: Սակայն աշխարհիկ կյանքի արժեքները որդեգրած անհատին այնքան էլ չի հետաքրքրում այս ամենը:
Ծննդոց Գիրքը փաստում է, որ ցավն ու տառապանքը, հիվանդությունն ու մահը ուղղակի հետևանք են արարչադիր պատվիրանի նկատմամբ մարդու ոտնձգության`մեղքի, որովհետև առաջին մարդկանց պատվիրանազանցության արդյունքում մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով ու տառապանքներով. զրկվելով դրախտային երանավետ կյանքից` մարդը ժառանգեց տառապալից ու մահվամբ պսակվող կյանքը:
Մեկ ուղի, և մեկ դուռ կա դեպի Արքայություն տանող, այդ ուղին և դուռը Հիսուս Քրիստոսն է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» (Հովհաննես 14:5-6) և «Ե՛ս եմ դուռը, ով Իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի» (Հովհաննես 10:9): Դուռը հնարավորություն է և միջոց՝ մուտք գործելու մեկ ուրիշ տարածք: Քրիստոս՝ որպես կյանքի ճանապարհ և կյանքի դուռ, հնարավորություն տվեց բոլորին մուտք գործելու Երկինք, հավիտենական կյանք:
Աղոթքը հոգևոր կյանքի զարգացման կարևորագույն բաղադրիչներից է: Առանց դրա մարդն ավելի խոցելի և տկար է: Աղոթքը վահան է և զորություն: Հայրաբանական գրականության մեջ եկեղեցական հայրերը բազմիցս անդրադարձել են աղոթքի կարևորությանը:
Եթե մարդ անշահախնդիր հավատում է Աստծուն, նա արդեն երջանիկ է: Եթե երջանիկ է՝ սեր, խնդություն և խաղաղություն է ճառագում նրանից: Եթե այդ խնդությունն ունես, ուրեմն Աստծո հետ հաղորդակցության մեջ ես: Իսկ եթե հոգևոր այդ ուրախությունը չես գտել, բնականաբար կշարունակես տրտնջալ, բողոքել, վհատվել, մռայլվել՝ այդպիսով չընկալելով աղոթքի էությունը և հոգևոր կյանքը:
Հոգևորից արա այն, ինչը քեզ դուր է գալիս, իսկ հետո մնացածի համար էլ ախորժակդ կբացվի: Հոգևոր կերակրատեսակները դիր առջևդ ու նայիր, թե ինչն է ախորժակդ գրգռում: Ուզում ես մի քիչ կարդա՞լ: Մի տերողորմյայով աղոթե՞լ: Կանո՞նը, սաղմոսարա՞նը կարդալ կամ երկրպագությո՞ւն անել: Իսկ եթե ոչնչի ցանկություն չկա, այնժամ… ճիպոտ է պետք:
Քրիստոսին հաղորդակցվելու համար պետք է ամեն ինչում հաճո լինել Նրան: Իսկ Քրիստոսին հաճո է, որպեսզի լավ իմաստով գոհացնենք մեր մերձավորին: Ուստի ես հատկապես ուշադրություն եմ դարձնում հոգևոր վեհանձնությանը, անձնազոհությանը: Քանի որ եթե վանականը կարգը կատարում է, իսկ այլ բաների՝ անձնազոհությանը և այլն, ուշադրություն չի դարձնում, ապա նրա կարգն անօգուտ է: Երբ մենաստան եկա(1), ինձ, որպես նոր ձեռնադրվածի, նշանակեցին սեղանապետին օգնելու: Այդ ժամանակ մի ութսունամյա տարեց վանական, որ շատ զառամյալ էր, խնդրեց, որպեսզի ապուրը նրա խուց տանեմ:
Աղմկոտ մեր առօրյայում դժվար է մարդուն այդ լռության մեջ հայտնվել, կենտրոնանալ, մտորել, անկեղծանալ ինքն իր հետ՝ իմաստավորելով լռությունը: Սակայն խիստ կարևոր է, որպեսզի մարդը լռության մեջ հանդիպի ինքն իր հետ, քանի որ ինքնաճանաչողության, ինքնաքննության արդյունքում մարդն իր մեջ բացահայտում է Աստծո ներկայությունը:
Մեր ժամանակների զանգուածային արտագաղթի պայմաններում միջէթնիկ, միջմշակութային եւ միջկրօնական խառնամուսնութեան խնդիրն աւելի քան երբեւէ շոշափելի է եւ արդիական։ Քրիստոսի Եկեղեցին այսօր գտնւում է բազմազան մարտահրաւէրների առաջ, որոնցից ծագում են մի շարք խնդիրներ, որոնք կրում են ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ աշխարհիկ բնոյթ։
«Դատաստանի օր» հասկացությունը պետք է ընկալել ոչ մարդկային այսօրվա պատկերացումներով: Նախ` օրն իբրև այդպիսին գոյություն չի ունենալու, որովհետև Դատաստանին նախորդելու է աշխարհի վախճանը:
Ամերիկայի բոլոր ավետարանչական բողոքականների գրեթե կեսը քրիստոնեական սիոնիզմի հետևորդներ են՝ Իսրայելի կողմնակիցներ: Ժամանակ առ ժամանակ ռուսական ԶԼՄ-ներում հայտնվում է «քրիստոնեական սիոնիզմ» արտահայտությունը։ Բայց ռուս ընթերցողների մեծամասնությունն առանձնապես դրան ուշադրություն չի դարձնում։ Ներկայիս աշխարհում քիչ տարօրինակություններ չկան:
Խաչվերացի տոնը Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Քրիստոնյա բոլոր եկեղեցիները այն նշում են սեպտեմբերի 14-ին, իսկ Հայ եկեղեցին՝ սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը:
Լույսի բացակայության կամ աղոտ լինելու պատճառով մարդն ընդհանրապես կամ էլ շատ աղոտ կերպով կարող է տեսնել այն, ինչ շրջապատում է իրեն: Լուսաբացին, երբ լույսը, գերազանցելով խավարին, փարատում է այն, լույսի ներքո ամեն ինչ դառնում է պարզ, հստակ և տեսանելի:
Աշխարհում ապրող յուրաքանչյուր անձ կարող է լուսավորվել ճշմարիտ լույսով՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որ Իր մասին ասել է. «Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհ. 8:12): Տերը լուսավորեց աշխարհն Իր աստվածային ուսմունքով, Իր սուրբ կյանքով և պատգամեց Իր հետևորդներին աշխարհի լույսը լինել.
Չկա ավելի ամոթալից խոսքեր, քան այս խոսքերն են, չկա ավելի անարժանը տղամարդու համար, քան նման կինը, ով իր ուժը համարում է իր լեզուն և հպարտանում է իր չարախոսությամբ: Իմ հորդորն է, որ ավելի ըմբռնող լինենք, հեռու մնանք չարիքից, որ շատերն են գովում, սթափվենք, ուղղելով այդ խելագարությունը, մեր լեզուները հեռու պահենք չարախոսությունից, որպեսզի, մաքրվելով մեղքերից, ձեռք բերենք Աստծո օրհնությունը և արժանանանք Նրա մարդասիրությանը»:
Ո՞րն է քրիստոնյայի պատերազմը։ Պատկերացրեք, որ հոգին ծաղկուն այգի է՝ բաժանված երկու կեսի։ Մի կեսում աճում են փշեր, մյուսում՝ ծաղիկներ․․․
Մարդիկ ստեղծված են երջանիկ լինելու համար։ Շատերն ասում են, թե Աստվածաշնչում բացակայում է «երջանկություն» բառը, այդ դեպքում ինչպե՞ս կարող է այն լինել մարդու կյանքի նպատակ։