Բաժիններ՝

Աստծո լույսը

Մոսկվայի միտրոպոլիտ Ինոկենտիի մոտ ճաշի ժամանակ ապագա կյանքի մասին խոսակցություն գնաց: Կեսօրվա արևի դիմաց նստած սարկավագը առարկեց.

– Սրբազա՛ն, եթե Աստված անչափ ողորմած է, ապա ինչպե՞ս ոմանց կզրկի Երկնային Արքայությունից:

– Իսկ դու ի՞նչ ես գլուխդ տարուբերում և հանգիստ չես նստում,- հարցրեց միտրոպոլիտը:

– Որովհետև արևն ուղիղ աչքերիս է խփում:

Կարդացեք նաև

– Ահա և հարցիդ պատասխանը,- ասաց միտրոպոլիտը,- ոչ թե Աստված չապաշխարած մեղավորներին կզրկի Իր Երկնային Արքայությունից, այլ նրանք չեն դիմանա Նրա լույսին, ինչպես որ դու չես դիմանում արևի լույսին: Այդ պատճառով էլ դեռ այստեղ՝ երկրի վրա հոգևոր տեսողությունդ լույսի ազդեցությանը սովորեցրու, քրիստոնյա՛, որպեսզի Միածնի փառքի փայլատակումը չկուրացնի քեզ, և դժոխքի խավարը կուրացած հոգուդ համար միակ հարազատ միջավայրը չլինի:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս