Նախօրեին համացանցում ուշագրավ տեղեկություն հայտնվեց շրջանառության մեջ հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում կայացած հնգակողմ Փաշինյան-Միշել-Մակրոն-Շոլց-Ալիև բանակցություններից։ Նախօրեին ՀՀԿ անդամ Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մի ուշագրավ լուր էստացել արտերկրում ապրող մեր հայրենակցից.
«Մենք չենք կարող Ռուսաստանից, Արևմուտքից և ԵՄ-ից պահանջել լինել ավելի հայ, քան մենք, մենք չենք կարող նրանցից պահանջել՝ մեր անվտանգությունը երաշխավորել: Երբ ԱԽ քարտուղարն ասում է՝ մենք զբաղված ենք անվտանգության երաշխավոր փնտրելով, բա list.am-ում հայտարարություն տվեք մի հատ, գրեք՝ փնտրվում է անվտանգության երաշխավոր»:
Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերն իր հայտարարությամբ վկայում է, որ ծանոթ չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի իրավական հիմքերին:
Առավոտյան Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովը։ Այսպես կոչված` Եվրոպական քաղաքական համայնքը (ԵՔՀ), որը նոր կոլեկտիվ է և ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Ուկրաինայում պատերազմից հետո, կոչված է իբրև թե միավորելու եվրոպական առաջնորդներին ԵՄ-ից դուրս:
«Ռուսական կողմի պնդմամբ՝ արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստ են, և գործը հասել է տեխնիկական դետալների հստակեցմանը,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ մանրամասնելով,- Այսինքն՝ փաստաթղթերը նա ստորագրելու է, որովհետև նրան հարցնող չկա. նա ընդամենը գրիչ բռնողի դերում է: Այսինքն՝ նա չի վայելում հեղինակություն, նա բանակցային գործընթացի սուբյեկտ չէ, այլ օբյեկտ, ու նրա ձեռքում, բախտի բերմամբ թե պատահմամբ, հայտնվել է գրիչը»: