Փաշինյանի թիմը «ցնցումների մեջ է», քանի որ հասկանում է՝ կարող է պարտվել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Իշխանության ներկայացուցիչները փորձում են ցույց տալ, թե ընտրությունների ելքը կանխորոշված է, ամեն ինչ որոշված է, բայց իրականում ոչինչ որոշված չէ. եթե որոշված լիներ, նրանք «այսպիսի ցնցումների մեջ չէին լինի»։
«Հիմա ուրվագծվում են նոր աշխահակարգի սահմանները, տնտեսական փոխհարաբերությունները և այլ պայմաններ։ Ակնհայտ է, որ ականատես ենք ոչ միայն լոկ ուկրաինական քեյսի շուրջ բանակցությունների, այլև ավելի լայն համագործակցությունների։ Ուկրաինական քեյսը լուծված է։ Ուկրաինան այս կենտրոնները կիսում են իրար մեջ։ Եվրոպան Ուկրաինան ծախեց ռուսներին. Ռուսաստանը հաղթեց»,- ասաց Արման Աբովյանը։