«2018 թվականին Հայաստանում հեղափոխություն չի եղել, ժողովուրդն այդ իրադարձություններում «մասսովկայի» դեր է կատարել՝ տեղի ունեցածը կապ չունի ժողովրդի հետ։ Նիկոլ Փաշինյանն է այդպես ներկայացնում, թե Հայաստանում տեղի ունեցածը ժողովուրդն է արել»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին, որ, եթե «Ժողովուրդը դեմ է Ղարաբաղի շարժումը չշարունակելու իր քաղաքականությանը, ապա կարող է հեղափոխություն անել»։