Տնտեսական ակտիվության աճի տեմպը հունվար-սեպտեմբերին շարունակել է դանդաղել` հունվար-օգոստոսի համեմատ ցածր լինելով 0.3 տոկոսային կետով:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 9 ամսում աճել է 8.7 տոկոսով․ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներն են։ Իսկ քանի դեռ հայրենի իշխանությունները չեն սկսել ներբողել հերթական աճի մասին ցուցանիշը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168․am-ի հետ զրույցում հարկ է համարում հիշեցնել․ «Տնտեսական ակտիվության ցուցանիշը տնտեսությունը բնութագրող ցուցանիշ չէ, այն իմպերատիվ չէ և չի կարող արտացոլել տնտեսության իրական զարգացումը, աճը»։
Գաղտնիք չէ, որ վերջին 2.5 տարիների Հայաստանում արձանագրվող բարձր տնտեսական ակտիվությունն առավելապես պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ՀՀ տնտեսության համար բարենպաստ գործոնների առաջացման ազդեցությամբ։ Սակայն, ինչպես կանխատեսվում էր՝ տարեցտարի այդ բարենպաստ գործոնների ազդեցությունը թուլանում է։ Դա են փաստում վիճակագրական ցուցանիշները, որոնք այնքան խոսուն են, որ անգամ գործող իշխանությունն այլևս չի խուսափում խոստովանել Հայաստանի տնտեսության խիստ մտահոգիչ զարգացումների մասին։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանն ընդգծեց տնտեսական աճի ցուցանիշների և արտաքին գործոնների փոխկապակցվածությունը, կախվածությունը հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված դրական տնտեսական միջավայրից ու դրան հաջորդող ածանցյալ այլ զարգացումներից։
«Մեր տնտեսական ակտիվության հիմքը, լայն իմաստով, պարտքն է, և պետական պարտքի աննախադեպ աճ ունենք, համենայն դեպս, վերջին 5 տարիների դոմինանտ հատկանիշը տնտեսական կյանքի՝ պարտքի ավելացումն է: Պետական և արտաքին, և ներքին պարտքի աննախադեպ աճ է տեղի ունեցել, թեև հարաբերական առումով միշտ ասվում է, որ պարտք-ՀՆԱ հարաբերությունը կառավարելիության տիրույթում է, բայց դա վտանգավոր ռիսկային չէր լինի զարգացած երկրների պարագայում,- շեշտեց տնտեսագետը՝ նկատելով նաև, որ պարտք է ներգրավվել պարտք տալու համար,- Մեր արտաքին արժութային ռեզերվների մի մասը դրված է այլ երկրների և հատկապես՝ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի մեջ»:
Հայաստանում 2023-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունն աճել է 12,2%-ով. Վիճակագրական կոմիտեն է հրապարակել սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
«Հավանականությունը գրեթե զրո է: Բայց բոլոր պարագաներում՝ ԿԲ-ն կլինի, թե Վիճկոմիտեն, իրենք այլ բան չեն կարող ասել. իրենք թվերն այդկերպ են գեներացնում, բայց անցյալ տարիներն արդեն իսկ ցույց են տալիս, որ բոլոր ցուցանիշների կտրվածքով երբեք համապատասխանություն չի ստացվում»:
Հայաստանը 2022 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշն ամփոփել է 14.2 տոկոս աճով: Ըստ վիճակագրական կոմիտեի 2022-ի հունվար-դեկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշների՝ 12 ամսում բարձր աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում:
«Դուք տեղյակ եք, անշուշտ, որ մենք տնտեսական իրավիճակի առումով բավականին լավ վիճակում ենք և երկնիշ տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, բայց մյուս կողմից ՝ գյուղատնտեսության ոլորտում ունենք խնդիրներ, այսինքն՝ գյուղատնտեսական արտադրանքի անկում ունենք»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: