Պատկերացնո՞ւմ եք, և այսպես, նույն հիմնավորմամբ ստորագրվել է 036 հրամանը, 040 հրամանը: Ես չեմ ուզում խոսել այդ հրամանների բովանդակության մասին, չեմ ուզում վնաս հասցնել երկրին: Բայց պատկերացնո՞ւմ եք, հրամանը հիմնավորվում է փաստաթղթով, որը ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները: Բայց ո՞վ են նրանք ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի համար: ՀՀ գլխավոր շտաբի պետը թող նայի՝ ինչի հիման վրա հրաման տալու իրավունք ունի:
«Այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, չի կարող հայրենիք սիրող մարդու համար նորմալ լինել։ Մենք արյուն ենք թափել այս հայրենիքի ամեն սանտիմետրի համար, իսկ այս մարդը՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունովը, եկել ու հանձնում է, նա կիլոմետրերով է հանձնում, ոչ թե մետրերով։ Կարճ ասեմ՝ Նիկոլ Փաշինյանն իրեն Աստծո տեղ է դրել, Հայաստանն իր սեփականությունը չէ, նա ժողովրդին պետք է ծառայի, ոչ թե ժողովրդին իրեն ծառայեցնի, նա չէ այս երկրի տերն ու տիրականը։
Ոնց կարող ա թուրքն էս հողում ապրի. Կիրանցի 85-ամյա բնակիչ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը պնդում է՝ Փաշինյանն անձնապես Ալիևին տվել է տարածքներ հանձնելու վերաբերյալ խոստում և հետևողականորեն գնում է այդ խոստման կատարման հետևից, ուստի հիմա, հերթական անգամ Տավուշի մարզ գնալով՝ փորձում է հանրային տրամադրությունները շոշափել՝ այլընտրանքներ առաջարկելով հանձնվելիք տների և ճանապարհների դիմաց. Փաշինյանը գործարկում է այն նույն մոդելը, որը գործարկել է Սյունիքում։
«Բնակիչների կողմից հակադարձումներ, իհարկե, եղել են, բայց այսօր ինքը պատկեր կստանա, որ իր առաջ դրված խնդիրը կատարել է, պատկեր ստանալու համար է նա եկել Տավուշ»,- եզրափակեց Գառնիկ Դանիելյանը։
Այս շաբաթ խորհրդարանում Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե չցեղասպանվելու և իրական Հայաստանի խնդիրները լուծելու համար պետք է հրաժարվել պատմական Հայաստանից։
Անհերքելի է՝ Ռուսաստանն ունի իր մեղավորության չափաբաժինն Արցախում կատարվածի համար, բայց անհերքելի է նաև այն, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում կատարվողի գլխավոր պատասխանատուն Հայաստանի այս պահի իշխանությունն է: Իսկ եթե անգամ Ռուսաստանը մեր նկատմամբ իրեն պահել և պահում է ոչ բարեկամական, ապա դրա պատճառը մեր սխալ քաղաքականությունն է։
Չոր թվերով ու փաստերով Նիկոլ Փաշինյանի իշխանության դիմաց Արցախը ու Հայաստանը վճարել են 4000-ից ավելի մարդկային կյանքով, ազատագրված տարածքների ու Արցախի մեծ մասի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մի քանի հատվածների կորստով: Հայելային կերպով Ադրբեջանը ստացել է ճիշտ այնքան, որքան կորցրել են Արցախն ու Հայաստանը:
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
«Ընդդիմությունը սկսել է պատերազմից հետո է՛լ ավելի թեժ պայքարել այս իշխանության դեմ, ցավոք սրտի, դեռ չի հաջողվել գեներացնել այնպիսի դժգոհության ալիք, որը կստիպեր, որ Նիկոլի իշխանությունը քանդվեր։ Նիկոլն իր ձեռքով երբեք հրաժարական չի գրի, պետք է մենք դա բացառենք, ուստի ընդդիմության հույսը մինչև վերջերս նրա իշխանության ներսում ճաքեր առաջացնելն էր, հիմա արդեն, Արմեն Աշոտյանի ասած՝ սև կարապը՝ անսպասելիության գործոնը»։