Ո՞նց կարող ա թուրքն էս հողում ապրի. Կիրանցի 85-ամյա բնակիչ

Այսօր Կիրանցի 85-ամյա տարեց մի կին էլ էր միացել  գյուղում բողոքի ակցիա իրականացնող բնակիչներին։

«Իմ պայքարը մեր հողի համար է, մեր գերեզմանների համար, մեր ցանքսի, դաշտի, մեր քորփա երիտասարդների համար»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց տարեց կինը և հարցրեց՝ իշխանությունն ի՞նչ է ուզում, ի՞նչ։

«Մենք մի մետր հող չպետք է տանք, թուրքն ո՞ւմ շունն է, որ գա այստեղ տիրի։ 85 տարի է՝ այս գյուղում եմ ապրում, այստեղ ամուսնացել, այստեղ ապրում եմ։ Սա միշտ հայկական հող է եղել, միայն սա չէ, շատ հողեր ունենք։

Ի՞նչ տան, մենք մեր սահմանին կկանգնենք, քանի՞ ձեռք ունեն, որ տան, թաթերները կջարդեմ, թող մեկը փորձի, ո՞վ կարա մտնի»,- շեշտեց կիրանցի տարեց կինը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930