Տարածքները հանձնվում են Փաշինյան-Ալիև երկկողմանի պայմանավորվածության արդյունքում. Աննա Գրիգորյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը պնդում է՝ Փաշինյանն անձնապես Ալիևին տվել է տարածքներ հանձնելու վերաբերյալ խոստում և հետևողականորեն գնում է այդ խոստման կատարման հետևից, ուստի հիմա, հերթական անգամ Տավուշի մարզ գնալով՝ փորձում է հանրային տրամադրությունները շոշափել՝ այլընտրանքներ առաջարկելով հանձնվելիք տների և ճանապարհների դիմաց. Փաշինյանը գործարկում է այն նույն մոդելը, որը գործարկել է Սյունիքում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի Ոսկեպար կատարած այցին, Գրիգորյանն այս տեսակետը հայտնելուց հետո ընդգծեց.

«Սյունիքում Փաշինյանը նույն բանն էր ասում՝ պնդում, թե տարածքները հանձնենք, խաղաղապահները կգան կկանգնեն, ու մեր անվտանգությունը ապահովված կլինի, արդյունքում՝ ադրբեջանական զորքը եկավ և օկուպացրեց Հայաստանից նորանոր տարածքներ»,– ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ Փաշինյանը Տավուշի տարածքները հանձնելով՝ մեկ սանտիմետր հող չի ստանալու, ստացվում է, որ մենք գործ ունենք ոչ թե բանակցությունների, այլ Հայաստանին Փաշինյանի միջոցով պարտադրվող կապիտուլյացիայի հետ։

Կարդացեք նաև

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովը, որը պետք է զբաղվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով, չի զբաղվում Տավուշի մարզի այդ տարածքները հանձնելու հարցով։ Այդ գյուղերի հանձնումը սահմանագծման և սահմանազատման հետ որևէ կապ չունի։ Սա առանձին պրոցես է։ Փաշինյանը խոստում է տվել, ասել է՝ հանձնում ենք այդ տարածքները, իսկ դրանից հետո արդեն դրվելու է անկլավները հանձնելու հարցը։ Եկեք հիշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության սևագիր տարբերակում նշյալ տարածքները հանձնելու մասին նշում արդեն կար, որը վերջնական տարբերակում հանվել էր։ Հիմա կարող եմ պնդել, որ Փաշինյանի խնդրանքով է այդ հատվածը տեքստից հանվել, բայց պայմանավորվածությունները մնացել են ուժի մեջ, և դրա արդյունքն է այն ռուսական ներկայությունը, որը կա այդ հատվածում»,- ասաց Աննա Գրիգորյանը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս