«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, շարունակում է պայքարը: Շարժումը մայիսի 9-ից Տավուշից տեղափոխվել է Երևան և արդեն հստակ ձևակերպել ու հանրությանը ներկայացրել է իր պահանջը՝ իշխանությունների հրաժարական: Միայն այդ ճանապարհով հնարավորություն կստեղծվի կասեցնել, այսպես կոչված, սահմանազատման այն գործընթացը, որով ՀՀ տարածքները զիջում են Ադրբեջանին, վստահ ասում են շարժման մասնակիցները։
«Եթե մի բանն արվում է հանուն հայության, ապա այն հանուն Շիրակի, Արցախի, Տավուշի, լոսանջելեսահայի է, ուստի այն վերաբերում է նաև արցախահայությանը։ Տեղահանված արցախահայերը տեսել են Արցախի կորուստը, մեծ ակտիվությամբ այս շարժմանը մասնակցում են, չեն ուզում Հայաստանն էլ կորցնեն, բայց կուզեի, որ ավելի ակտիվ լինեին։
Վարդան Խաչատրյանը նաև ընդգծեց՝ հասարակության մեջ քաղաքականությունից դուրս ոչինչ չկա, գոյություն չունի, նույնիսկ ջրամատակարարումն ու գազամատակարարումն ունեն քաղաքական հենք։ Չկա մարդ, որը դուրս է քաղաքականությունից, և գոյություն չունեն արգելանքներ որևէ մեկի կողմից քաղաքականությանը մասնակցելու համար։
Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ այսօր իշխանությունների նկատմամբ հանրության դժգոհությունը շատ մեծ է, ժողովրդի զանգվածային ընդվզման նախադրյալները շատ մեծ են, հետևաբար՝ Տավուշից մեկնարկած շարժման հաջողությունը կախված է այն նախաձեռնողներից։
«Իրենց չի հաջողվի բռնությամբ շարժումը կասեցնել, որովհետև խոսքը համազգային մասշտաբի շարժման մասին է, որն ինչ-որ կերպ կաշկանդել չի հաջողվի, որովհետև իրենք հենարան չունեն։ Այնպես որ, թող խոհեմ լինեն ու հեռանան խաղաղությամբ, որովհետև մեզ մեր երկիրն ու պետականությունն է պետք»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։
«Ինչո՞ւ պետք է մնա Նիկոլը, տնտեսությո՞ւնն է զարգացրել, սահմաննե՞րն է անվտանգ դարձրել, բանա՞կն է ուժեղացրել, Արցա՞խն է պաշտպանել, ի՞նչ է արել նա այս երկրի համար, վնաս տալուց բացի։ Նիկոլը Հայաստանից թողել է միայն փլատակներ՝ առանց Արցախի։ Այս հարցերը վաղը յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրեն տալ ու դուրս գալ փողոց։
«Հիմա մենք այս վիճակում ենք, որ եթե նույնիսկ ոչ մեր սրտով մարդիկ են գալու իշխանության ու երկիրը հանեն այս իրավիճակից, դեմ չենք, թող գան, միայն թե այս վիճակը փրկեն»,- շեշտեց նա։
«Մենք այս վեց տարիների ընթացքում ողջունել ենք բոլոր այն նախաձեռնությունները, որում եղել է գիտակցված մոտեցում, հստակ ախտորոշում, որ այս իշխանությունը երկիրը տանում է տապալման ճանապարհով։
Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թեև երեք օր առաջ Տավուշից մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակունքներում կանգնած է հայ հոգևորականությունը, քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են աջակցություն հայտնել շարժմանը՝ չհասկանալով, որ դրանով պարզապես վնասում են շարժմանը։
«Հարձակվել Ադրբեջանի վրա՞, ես քաղաքական գործիչ եմ, ես քաղաքական առաջարկ չեմ լսել, նաև մեր քաղաքացիները։ Հարգանքով եմ վերաբերվում բոլոր մեր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ, կարող եմ համաձայն չլինել, ինչպես իրենք՝ իմ կարծիքի հետ։ Ես քաղաքական պահանջ չեմ լսել, եթե իրենց առաջարկն Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, ևս մեկ քայլով հարձակվել, չգիտեմ, թող ջոկատներ…»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ անավարտ թողնելով սկսած միտքը։