«Սեպտեմբերի 19-ին Արցախի ողբերգության առաջին տարելիցը լրացավ, բազմաթիվ քաղաքացիներ, Արցախի իշխանության ներկայացուցիչներ այցելեցին «Եռաբլուր», որտե՞ղ էր ՀՀ իշխանությունը, որևէ մեկը «Եռաբլուր» չգնաց, չհարգեց տղաների հիշատակը։ Իսկապես չեմ հասկանում, թե այս իշխանությունն ինչպես է մտածում, թեպետ արդեն չեմ զարմանում։ Իշխանությունը նախ առաջինը ժողովրդի ձայնը պետք է լսի ու այդ ձայնը հասցնի միջազգային հարթակներ»,- շեշտեց Վիտյա Ավանեսյանը։
«Այդ օրն ինձ այդպես էլ բախտ չվիճակվեց լինել Ազնավուրի կողքին, ինքս ՄՈԲ-ի տղաներին զենք էի բաժանում։ Ազնավուրն ինձանից առաջ էր անցել, գնացել ու իր կյանքի գնով Մարտունին փրկել էր։ Առաջին անգամ չէր, որ նա Մարտունին պահում էր։ Մարտունի ոչ մի անգամ թուրք չի մտել։ 44-օրյայի ժամանակ ես ու Ազնավուրը կարողացանք դիրքեր հետ բերել…»։