
Եկեղեցու վրա գրոհի պատրաստ կրթօջախի տնօրենի «պահարանի կմախքները». Ի՞նչ է տեղի ունեցել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում

«Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ և պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,- երեկ իր ֆեյսբուքյան էջում «ազդարարեց» Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության տալով Վեհարանն իր կույր հետևորդներով գրոհելու մեկնարկը։
Փաշինյանի գրառումից հետո նիկոլական ցածրակարգ քարոզիչներն, իրար հերթ չտալով, սկսեցին իրենց էջերում կիսվել իրենց առաջնորդի գրառմամբ՝ ուղեկցող մեկնաբանությամբ:
Դրանց մեջ ուշադրություն գրավեց «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի ակտիվությունը:
Սերունդներ «կրթող» տիկինը տարբեր գրառումներով էր աջակցել Փաշինյանի՝ դեպի Վեհարան գրոհի գաղափարին՝ շեշտելով՝ «Պատրաստ ենք»:
Թե հատկապես ինչի՞ն է պատրաստ ոչ երիտասարդ այս ակտիվիստը, բարդ է հասկանալ՝ Վեհարանի երկաթյա դարպասնե՞րն է մագլցելու, Վեհափառի՞ն է քաշքշելու, ուժայինների՞ն է առաջնորդելու, թե՞ մեկ այլ հույժ կարևոր գործողության իրականացում է դրված մանկավարժ կոչվածի փխրուն ուսերին, դժվար է ասել:
Հիշեցնենք միայն, որ այս կինը Նիկոլ Փաշինյանի մտերիմներից է, ՔՊ-ական մոլի քարոզիչ ու որևէ ՔՊ-ականի ցանկացած զազրելի արարք արդարացնող:
Դեռևս 2022թ.-ից էր տիկինն իր ֆեյսբուքյան էջը վերածել նիկոլական աղբանոցի և հայհոյանք ու կեղծիք էր տարածում՝ անարգելով մանկավարժների ինստիտուտն առհասարակ:
Նրա ֆեյսբուքյան էջում վերից վար քաղաքական գրառումներ են գործող իշխանության «հերոսությունների» մասին։
Ավելին, սույն տիկինը, չամաչելով անգամ կրթահամալիրում ուսում ստացող աշակերտներից, տարածել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոր՝ պատշգամբից քաղաքացիների վրա թքելու և միջնամատ ցույց տալու տեսանյութը՝ այդպիսով ցույց տալով, որ կողմ է քաղաքացիների վրա թքելուն և հայհոյելուն:
Ռուզաննա Երեմյանի ակտիվությունը, պարզվում է, միայն արվեստի կրթահամալիրի տնօրեն լինելու ու այդ պաշտոնը պահպանելու հանգամանքով չէ պայմանավորված: Նրա հետաքրքրությունների շրջանակում նաև դեռահասների շրջանում թմրամոլության դեմ «պայքարի» թեման է, որը նա իրականացնում է «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության շրջանակներում: Թե ինչպես է թմրամիջոցների օրնականացման կողմնակից արվեստի կրթօջախի տնօրենը «պայքարում» դեռահասների շրջանում թմրամոլության տարածման դեմ, ու հատկապես՝ ի՞նչ միջոցներով, ցանկության դեպքում իրավապահները կարող են պարզել:
Բայց կա նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք:
168.am-ի տեղեկություններով՝ Ռուզաննա Երեմյանի ընտանիքի անդամը (չենք մասնավորեցնում՝ ով,- Ա.Վ.) 2022թ.-ից հաշվառված է և բուժում է ստացել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում: Ըստ կարգի՝ կենտրոնում հաշվառված ցանկացած բուժառու յուրաքանչյուր ամիս պետք է անալիզներ հանձնի՝ վերջինիս բուժման ընթացքին հետևելու ու փոփոխություններն արձանագրելու համար, և պետք է հանձնի այն անալիզները, որոնցով նա ընդունվել է կենտրոն: Այսինքն՝ չի կարող պացիենտը կախվածություն ունենալ սինթետիկ թմրամիջոցներից, սակայն մարիխուանայի անալիզ հանձնել:
Բայց հետաքրքիրը սա չէ: Կարևորն այն է, որ անկախ անալիզների արդյունքներից ու ձեռք բերված առողջացման ցուցանիշներից՝ բուժառուն պետք է պարտադիր 5 տարի լինի հաշվառված, և միայն 5 տարի դրական արդյունքներից հետո հանվի հաշվառումից: Սակայն Ռուզաննա Երեմյանի ընտանիքի անդամն ինչ-որ հրաշքով արդեն իսկ հանվել է ծանր թմրակախվածության հաշվառումից: Թե ինչպե՞ս, դա էլ թող պարզի Առողջապահության նախարարությունը:
Այնպես որ, Ռուզաննա Երեմյանը թերևս պատճառներ ունի Նիկոլ Փաշինյանի մտքում եղած ցանկություններն էլ իրականացնել, այստեղ հարցն ինքը չէ, այլ այն, թե ինչպես են ծնողներն իրենց երեխաներին ուղարկում այն կրթօջախ, որը ղեկավարում է այս տիկինը:
Ի դեպ, պատմում են, որ կրթահամալիրի ազատ վայֆայի (Free WiFi) գաղտնաբառ էր դրել «NikolPashinyan», ծնողները բողոքի ալիք են բարձրացրել, սակայն նա չի փոխել: