Երկու տարվա դադարից հետո Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի դերասանները Երևանում կրկին բեմ են բարձրացել։ 2023 թվականին Արցախի բռնի տեղահանվելուց հետո թատրոնի անձնակազմը կարողացավ Երևանում 1-2 անգամ ներկայացումով հանդես գալ, որից հետո ստեղծագործելը նրանց համար դարձավ անհնարին, քանի որ չունեին հիմնական տարածք։
Գրքի շնորհանդեսի ժամանակ Հակոբ Ղազանչյանը հիշեցրեց, որ 2019 թվականին ծավալուն ալբոմ էր լույս տեսել. Արցախի թատրոնի ամբողջ տարեգրությունն էր, սակայն 2023 թվականին Արցախում տեղի ունեցած ցավալի դեպքերից հետո Երևան կարողացել են հասցնել միայն 3 օրինակ՝ ողջ տպաքանակից։ Գիրքը հեղինակել է Կարինե Ալավերդյանը։
Հ. Պարոնյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնը կարելի էր չփակել. Կարելի էր թատրոնի հարցն այլ կերպ լուծել ու չկորցնել այդ միավորը։