ՔՊ-ական վարչախումբը երբեմնի հպարտ քաղաքացուն հիշում է միայն հարկելուց ու տուգանելուց։ Ինչքան կարողանում են՝ ժողովրդին քերում են, չեն ուզում մի բանով էլ ժողովրդի ձեռքը բռնել։ Ժամանակին ժողովրդի կյանքը բարելավելու խոստումներ էին տալիս, այսօր ձեռքերը ծալած հետևում են, թե ինչպես են մարդիկ օր օրի աղքատանում։ Մի կողմից՝ ոչինչ չարեցին սոցիալապես անապահով քաղաքացիների եկամուտներն ավելացնելու համար, մյուս կողմից՝ գնալով ակտիվանում է գնաճը։
Տարեսկզբի առաջին 2 ամիսներին նույնիսկ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կենսաթոշակային հատկացումները չեն կատարել։ Խոսքը տասնյակ միլիարդավոր դրամների մասին է, որոնք պիտի նստեին կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների հաշիվներին ու շրջանառվելով՝ եկամուտներ ապահովեին նրանց համար։
Շուրջ մեկ տարի առաջ 168.am-ի յութուբյան ալիքը նախաձեռնեց հարցումների պրակտիկա՝ մեր հետևորդներին առաջադրելով երկրի սոցիալ-տնտեսական, ինչպես նաև՝ քաղաքական-հասարակական կյանքին վերաբերող հարցեր: Մեկ տարի անց, ամփոփելով հարցումների պատասխանները, բավականին հետաքրքիր պատկեր ենք ստացել:
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում խոսել է երշիկային արտադրանքի մահացու վտանգի մասին։
Պաշտոնապես Հայաստանում գնաճ չկա, առնվազն՝ տասներկուամսյա կտրվածքով։ Անցած տարվա դեկտեմբերին նույնիսկ սպառողական գների 0,6 տոկոս նվազում է գրանցվել՝ նախորդ տարվա համեմատ։
Ի՞նչ անել տոնական ուտելիքների հետ․ խուսափե՛ք արագ փչացող բաղադրիչներ պարունակող աղցանների օգտագործումից։ Գնում, տեսնում եք, որ թթվասերով, մայոնեզով աղցան է, ջուրն էլ՝ արդեն տակը․ դուք էլ 6-ին եք գնացել, և հավանականությունը, որ աղցանն առավոտվա 10-ից դրված է, մեծ է։ Աշխատեք օգտվել այն աղցաններից, որոնք բուսական ծագում ունեն․ օրինակ՝լոբով, բանջարեղենային աղցան, որտեղ ձու և արագ փչացող բաղադրիչներ չկան։
Սպառողական շուկայում 2023թ. փետրվարին նախորդ տարվա նկատմամբ գնաճը կազմել է 8.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1 տոկոս. ԱՎԾ-ն է հրապարակել սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի նույն ժամանակահատվածի գնաճը կազմել է 9.8 տոկոս, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.2 տոկոս:
Որքանո՞վ են օբյեկտիվ այս գնաճային միտումները և ինչո՞ւ Կենտրոնական բանկին չի հաջողվում ճնշել գնաճը՝ 168.am-ն այս հարցադրումների պատասխանները լսել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանից:
Պարենային անվտանգությունն ազգային անվտանգության անբաժանելի մասն է, և ՀՀ-ում տարիներ շարունակ պարենային ավտանգության ծրագրերն առավելապես կենտրոնացած են եղել սննդի առկայության վրա, և երբ այս թեմային անդրադառնում էին, բոլորը նշում էին ինքնաբավության մակարդակը, այնինչ պարենային անվտանգության ժամանակակից ռազմավարությունը շատ կարևոր է: Այն ոչ միայն պարենի առկայությունն է, այլև հասանելիությունը, սպառումը:
Դավիթ Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ սննդի անվտանգության ռիսկի գնահատումը կարևոր ոլորտներից է, միաժամանակ լուծում է գյուղատնտեսությանն առնչվող խնդիրներ, մասնավորապես՝ արտահանման, ներկրման, արտադրություններում անվտանգության համակարգերի, ինչպես նաև հանրային առողջապահական: