Արցախը հայաթափված է, Պաշտպանության բանակը՝ կազմաքանդված, սակայն Ադրբեջանը շարունակում է պայքարել ՊԲ ունեցած հաջողությունների դեմ, դարձնել դրանք դատական քննության առարկա, այդ թվում՝ զորահանդեսները:
168.am-ը գրել է, որ մայիսի 30-ի «դատական» նիստի հիմնական թեման Բաքուն դարձրել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, մասնավորապես, «Գյանջայի դեպքերը»՝ մեղադրական սլաքն ուղղելով ՀՀ զինված ուժերի դեմ: Հունիսի 2-ի «դատավարությունը» շարունակվել է նույն տրամաբանության մեջ: Մասնավորապես, ներկայացվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք իբր ապացուցում են 2020 թվականի պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորումները: […]
Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի բանակի հրթիռահրետանային ուժերը հերթական տակտիկական զորավարժանքն են անցկացրել՝ մարտական հրաձգությամբ:
Ադրբեջանի բանակի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացնում՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառմամբ: