Ադրբեջանը զորավարժանքին RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և DANA ինքնագնաց հրետանային կայանք է կիրառել

Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի բանակի հրթիռահրետանային ուժերը հերթական տակտիկական զորավարժանքն են անցկացրել՝ մարտական հրաձգությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջադրված խնդիրների համատեքստում համապատասխան ստորաբաժանումները մշտական տեղակայման վայրից շարժվել են կենտրոնացման գոտիներ, տեղակայվել, որից հետո ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի և զբաղեցրել կրակային դիրքերը:

Զորավարժանքի ընթացքում կիրառվել են հաուբից և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, և հրետանային ճշգրիտ կրակով «ոչնչացվել են պայմանական հակառակորդի նշանակետերը»:

Ադրբեջանի պաշտպանությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ խոսքը RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի և DANA ինքնագնաց հրետանային կայանքի մասին է՝ չեխական, որոնք տարբեր տեղեկություններով օգտագործվել են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ:

Կարդացեք նաև


Այս համատեքստում հավելենք, որ անցած տարի 168.am-ը գրել էր, որ Ադրբեջանը շարունակում է փոխել իր հրետանու տրամաչափը՝ խորհրդայինից՝ ՆԱՏՕ-ականի: Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով թուրքական աղբյուրներին, գրել էին, որ Ադրբեջանի զինված ուժերը ստացել է Սլովակիայից պատվիրված L-45 DITA 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը։

Հավելենք, որ DITA L-45 հաուբիցը մշակվել է դեռ Չեխոսլովակիայում արտադրված DANA ինքնագնաց հաուբիցի բազայի հիման վրա:

Նշենք, որ օրեր առաջ Ադրբեջանը «Սմերչ» համակարգերի կիրառմամբ էր զորավարժություններ անցկացրել:

Տեսանյութեր

Լրահոս