2022 թվականի սեպտեմբերի 14-ին Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված 19-ամյա Արսեն Վարդանյանի մարմինը դեպքից օրեր անց Կարմիր խաչի աշխատակիցներն են դուրս բերել և հանձնել հարազատներին։
«Երկու տղա ունենք, երկուսն էլ կռվի մասնակից եղան, ցավոք, Լավրենտիս զոհվեց․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սեպտեմբերի 13-ին Սյունիքի դիրքերը պաշտպանելիս զոհված 19-ամյա Լավրենտի Հակոբի Եպիսկոպոսյանի մայրը՝ Անուշ Մանուկյանը։
2022 թվականի սեպտեմբերի լույս 13-ի գիշերը թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 19-ամյա Ռուսլան Վալտերի Թովմասյանն Արմավիրի մարզի Շենավան գյուղից էր, ընտանիքի միակ որդին, ունի իրենից փոքր 1 քույր։ Ռուսլանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, բայց չէր հասցրել դասերին մասնակցել, 2021 թվականի հուլիսի վերջին զորակոչվել էր։ Զոհված զինծառայողի հորաքրոջ […]
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Միքայել Գարիկի Պողոսյանը Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքից էր, ընտանիքի միակ որդին։
2022 թվականի սեպտեմբերի լույս 13-ի գիշերը թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 22-ամյա Սարմեն Արկադիայի Բեջանյանը Իջևան քաղաքից էր, ընտանիքի միակ որդին։
Մխիթարյանների ընտանիքում ծնվել է 5-րդ երեխան՝ Էլինան։ Անունը պատահական չի ընտրված, հոր՝ Արմանի ցանկությունն էր։ Նպատակներ ու երազանքներ էլի ուներ Արմանը, նորածին դստերն ու կնոջն անձա՛մբ և առաջինը ծաղկեփնջով դիմավորեր ծննդատան մուտքի մոտ և տուն բերեր։ Ցավոք, 2022 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով այս և այլ շատ նպատակներ ու երազանքներ մնացին անկատար։
«Շատ դժվար ու ահավոր ցավ է, սրանից դժվար ու դաժան ապրելակերպ չկա․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 18-ամյա Սարգիս Արշակյանի մայրը՝ Աիդա Արտաշյանը։