Նիկոլի օրոք հարամ են եղել բոլոր տոնական և հիշատակի օրերը․ ոչ մի տոնական օր այլևս տոնական չէ, ոչ մի սգո և հիշատակի օր վաղուց սգո և հիշատակի չեն․ սգո և հիշատակի օրերը վաղուց պղծված են, տոնական օրերը վաղուց արժեզրկված են։
Հայաստանում և Սփյուռքում ապրող գրականության ներկայացուցիչները 168.am-ի հետ զրույցում անդրադարձան այն հարցին, թե ինչո՞ւ մենք չենք կարողանում միավորվել մեր առջև ծառացած խնդիրները լուծելու, դժվարությունները միասին հաղթահարելու համար, փոխարենը՝ բաժանվել ենք գաղափարական, երբեմն էլ՝ ոչ գաղափարական բևեռների։ Ի՞նչն է սխալ արվել այս 30 տարվա ընթացքում և ինչպե՞ս պետք է ուղղել սխալը։