Այս երկիրը տեր ունի՝ հայ ժողովուրդը, հայոց պատմությունը, հայոց պետականությունը, հայոց լեզուն, Ամարասը, Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերը, որոնցից իրենք ահռելի հեռու են: Երբ ինքն ասում է՝ կռվեիք, բա ինչո՞ւ չկռվեցիք, ես ուզում եմ հարցնել՝ տղա ջան, դու էդ ո՞ւմ ես ասում: Դու ինչո՞վ էիր զբաղված էդ պահին: Դու երկրորդ կամ խորհրդարանական համակարգով գրեթե առաջին մարդն էիր էս երկրում, դու ինչո՞վ էիր զբաղված, լակո՞ւմ էիր էն մեկի հետ, դու զբաղվո՞ւմ էիր էդ կռվով: Դու ինչո՞ւ որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ համապատասխան զենք-զինամթերք չէիր առաքում, ինչո՞ւ ուժեր չէիք ուղարկում: Դուք էս ժողովրդի գլուխն ուտում էիք, դուք մարդակեր գազաններ եք»:
«ՀՀ օրենքի նախագիծ եք ներկայացնում, բարի ցանկությունները Վալենտինին իրար գրեք կամ Նոր տարուն Ձմեռ պապիկին նամակ գրեք, չնայած ուշ է, բայց դուք ամեն ինչ ուշ եք անում։ Պարտադի՞ր է, որ ձեր ցանկությունների համար Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական փակուղու մեջ։ Ու առհասարակ, եկեք մի քիչ խոսենք ձեր արտաքին քաղաքականությունից՝ այդ որ շուտասելուկի պես կրկնում եք, մի գիշերում, մի գիշերում փոփոխություն և այլն, որը չի եղել, բոլոր կողմերը տեղեկացված էին բանակցային գործընթացից, բա ձեր դիրքորոշումները քանի՞ գիշերում է փոխվել։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ-ում գրանցված քաղաքական բոլոր ուժերից ամենամեծ ու ամենալայն կապերը Եվրոպայի հետ ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ԵԺԿ անդամությունից սկսած։
«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, լոմը ձեռքները վերցրած, 6 տարի է՝ քանդում են ՀՀ արտաքին քաղաքական, գաղափարական, տնտեսական, դաշնակցային, եկեղեցական, բարոյական բոլոր հիմքերը»,- շեշտեց Է. Շարմազանովը։
«Ուզում եմ հասկանալ, թե այդ եռակողմ հանդիպման քաղաքական դեմքերն ի՞նչ են անելու, տեխնիկական ստանդարտներն են լավացնելո՞ւ, գիտեք՝ մեր մրցունակությունն ինչ մակարդակի վրա է»։
Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստան-ԵՄ համագործակցությունն անվտանգության ոլորտում խորանալու միտում ունի։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ 5 տարի առաջ այսօր ստորագրվել է ՍԵՊԱ-ն (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) Հայաստանի և ԵՄ-ի միջև։