«Այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, որովհետև մարդիկ շոկի մեջ են։ Մեր կողմից եղավ հայտարարություն, որով դատապարտում էինք Փաշինյանի հայտարարությունը, մինչ այդ մենք հանդիպում կազմակերպեցինք Գերմանիայում կարևորագույն կառույցների հետ, նաև հայ մտավորականներ էին ներկա, քննարկեցինք այս հարցը։ Մենք՝ որպես սփյուռքում հայկական կառույցների ներկայացուցիչներ, նման բան չէինք տեսել, տասնամյակներ շարունակ պայքարել ենք թուրքական ժխտողականության դեմ, բայց այսօր մենք արդեն քննարկում ենք ՀՀ ղեկավարի ուրացման քաղաքականությունը»,- ասաց Սամվել Լուլուկյանը։
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանն ահազանգում է՝ Հայաստանը կանգնած է պատերազմի եզրին, և այս վտանգավոր փուլում զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունն օրակարգային է դարձրել Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը՝ երբ չկա Հայաստանի անվտանգությունն ապահովող մեկ այլ՝ ավելի լավ համակարգ։
168.am-ի հետ զրույցում Սամվել Լուլուկյանը մանրամասնեց՝ նախ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացել է ոչ թե՝ որպես Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ, այլ՝ որպես սփյուռքի ներկայացուցիչ, քանի որ հարցեր է ունեցել նրան։ Ավելին՝ Ն. Փաշինյանի հետ Գերմանիայի հայկական կարևորագույն կառույցներից որևէ մեկը հանդիպման չի գնացել, այդ թվում՝ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։
«Մեզ համար անթույլատրելի է, որ Սահմանադրության նախաբանում փոփոխություն տեղի ունենա և չեղարկվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ինչը խորը անջրպետ կստեղծի սփյուռքի և ՀՀ իշխանության միջև։ Եթե դա տեղի ունեցավ, շատ մեծ դժգոհության ալիք կբարձրանա սփյուռքում, դա չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ սփյուռքի շահերից։ Կրկնում եմ՝ Հայոց ցեղասպանության հարցը սփյուռքի ինքնության և հիշողության ամենակարևոր հարցերից մեկն է»,- խոսքը եզրափակեց Լուլուկյանը։
«Ուզում եմ, որ բոլորս գիտակցենք՝ ուղղակի նստելով՝ հարցը չի լուծվում, սրանք գեղեցիկ խոսքեր չեն, մենք պետք է ոտքի կանգնենք՝ ինչպես 1988 թվականին։ Այն ժամանակ ես ուսանող եմ եղել, միասնականություն կար, որի շնորհիվ հասանք հաջողության։ Իսկապես ծայրահեղ օրհասական վիճակում ենք գտնվում, եթե ամեն ինչ կազմակերպված անենք, հաջողության կհասնենք:
Զարեհ Սինյանի հետ հանդիպմանը ներկա էր նաև Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։
Մարտի 2-ին Գերմանիա կատարած աշխատանքային այցի ավարտին Նիկոլ Փաշինյանն առիթն օգտագործելով՝ հանդիպել է նաև հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ ու պատասխանել է նրանցից մի քանիսի հարցերին։