«1995 թվականից Հայաստանում ռուսական ռազմաբազա կա, դրանից մի՞թե Հայաստանի սուվերենությունն անկում է ապրել, կամ, երբ Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազա է տեղակայված, Թուրքիան սուվերեն չէ՞։ Էդ որ ռուսական գազ եք ստանում 165 դոլարով, ԵԱՏՄ-ից 7.6 միլիարդ դոլար է մտնում Հայաստան, դա Հայաստանի սուվերենությունը վտանգո՞ւմ է»,- ասաց Էդուարդ Շարազամովը՝ ընդգծելով՝ Փաշինյանը ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունն է պահպանում, այլ Հայաստանը դարձրել է պալիգոն՝ մեծ տերությունների բախման կետ։
Մարտի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից հասել է 10 տոկոսից ավելի քիչ թվի, և, որ դա ՌԴ-ի ընտրությունն է եղել: Այնուհետև սկսել է պարզաբանել, թե ինչու են գնացել, այսպես ասած, դիվերսիֆիկացիայի: