Ռուսաստանին դեմ գնալը կդառնա հայկական պետականության անկման սկիզբը. Շարմազանով  

ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը Հայաստանում ռուսական ազդեցությունից դժգոհողներին հարց ունի՝ իսկ ռուսական ազդեցության մասին ինչո՞ւ չեք հիշում էժան գազ սպառելիս, կամ ատոմակայանի վառելիք ստանալիս, կամ ինչո՞ւ չեք հիշում, որ Հայաստանի ներկայիս ծանր անվտանգային վիճակը հետևանք է ոչ թե ռուսական ազդցության, այլ այն բանի, որ Փաշինյանը հրաժարվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հենց Արևմուտքի հորդորով։

«Մենք այս իրավիճակում ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը թռել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից, եթե դա արած չլիներ, Լաչինն էլ, Արցախն էլ մերը կլինեին, Հայաստանից 300 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված չէր լինի, Սև լիճն էլ մերը կլիներ»,- 168 TV«Ռեվյու» հաղորդաշար եթերում ասաց Շարմազանովը՝ շեշտելով՝ ստեղծված վիճակը Փաշինյանի քայլերի հետևանք է։

Ինչ վերաբերում է ռուսական ազդեցությունն ու Հայաստանի ինքնիշխանությունն իրար հետ հակադրելու իշխանության սատելիտների հայտարարություններին, ապա Շարմազանովը, փաստերին հղում անելով, հակառակը պնդեց՝ Հայաստանի «ինքնշխանության հերն անիծում է» հենց Փաշինյանը։

«1995 թվականից Հայաստանում ռուսական ռազմաբազա կա, դրանից մի՞թե Հայաստանի սուվերենությունն անկում է ապրել, կամ, երբ Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազա է տեղակայված, Թուրքիան սուվերեն չէ՞։ Էդ որ ռուսական գազ եք ստանում 165 դոլարով, ԵԱՏՄ-ից 7.6 միլիարդ դոլար է մտնում Հայաստան, դա Հայաստանի սուվերենությունը վտանգո՞ւմ է»,- ասաց Էդուարդ Շարազամովը՝ ընդգծելով՝ Փաշինյանը ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունն է պահպանում, այլ Հայաստանը դարձրել է պալիգոն՝ մեծ տերությունների բախման կետ։

Կարդացեք նաև

«Կրկնում եմ՝ ռուսական ռազմական ներկայությունը մեր պետականության ամրապնդման գլխավոր երաշխիքներից մեկն է եղել 30 տարի շարունակ։ Ռուսաստանին դեմ գնալը հիմարություն է՝ ընդդեմ հայկական շահի արված քայլ, որը կդառնա հայկական պետականության անկման սկիզբը։

Ինձ համար Հայաստանի անկախությունը բացարձակ արժեք է, բայց իմ պետության շահերից ելելով՝ պնդում եմ՝ Ռուսաստանը մեր բնական դաշնակիցն է։ Կրկնում եմ՝ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ասածը՝ Հայաստանը Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից չի՛ ունեցել և չի՛ կարող ունենալ»,- խոսքը եզրափակեց ՀՀԿ ԳՄ անդամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս