Նիկոլ Փաշինյանը, ով օրերս ոչ միայն հայ ժողովրդին, այլև նույնիսկ Ադրբեջանին ու ՀՀ գործընկեր երկրներին բացասական առումով հերթական անգամ զարմացրեց ՀՀ Անկախության հռչակագրի վերաբերյալ «մտորումներով»՝ հայտարարելով, թե այն նրա մասին է, որ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ, զուգահեռաբար խոսեց Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքելու անհրաժեշտության մասին։ Ի դեպ, Փաշինյանի խոսքից ոչ ավել, ոչ պակաս, կարելի է ենթադրել, որ այն պետք է կարգավորի Երևանի ու Բաքվի հարաբերություններն առաջիկա 100 տարվա կտրվածքով։
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում որևէ այլ մանրամասն չի հաղորդվում, իսկ բրիտանական ծառայությունը Մուրի հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություններ չի տարածում, ուստի, ինչպես և կարելի է ենթադրել, բարդ է որևէ պաշտոնական, գուցեև ոչ պաշտոնական շրջանակից ստանալ տեղեկություն, թե ինչ են քննարկում Փաշինյանն ու աշխարհի ամենաուժեղ հետախուզական ծառայության ղեկավարը՝ Էրդողանի ընկեր Մուրը։
Կարծում եմ՝ քաղաքական միասնական տեսլական դեռ չկա։ Որոշ երկրներում գտնում են, որ լուծումներ պետք է առաջարկի Ադրբեջանը, որոշները կարծում են, թե պետք է ինչ-որ միջնորդի մասնակցությամբ բանակցություններ ծավալվեն մարդկանց վերադարձն ապահովելու և իրավունքների, անվտանգության երաշխիքների հարցը հստակեցնելու համար։