Տարածաշրջանային զարգացումների ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը գործիք են ընդամենը՝ կա շահերի բախում, մի կողմից՝ Ռուսաստան-Իրան, մյուս կողմից՝ Ադրբեջան-Թուրքիա, Իսրայել-Մեծ Բրիտանիա-Միացյալ Նահանգներ։ 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի սահմաններին զորքի տեղակայմանը և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը։