«Բրյուսելյան ֆորմատի հետ կապված վերջերս շատ ակտիվ քննարկումներ ենք ունեցել, այդ թվում՝ ԵՄ նախագահ, իմ բարեկամ Շառլ Միշելի հետ, որոնց արդյունքում մենք ֆունդամենտալ խնդիր ենք տեսել բրյուսելյան ֆորմատի մեջ,- իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հանդիպմանը պատասխանելով հարցին՝ Հայաստանը կանգնա՞ծ է նոր պատերազմի շեմին, որո՞նք են Ադրբեջանին զսպող մեխանիզմները, ասաց, որ լրահոսից տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորիկան և քաղաքականությունը, որն ըստ նրա՝ անընդհատ աճել է 2020թ. պատերազմից առաջ և դրանից հետո:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում իր ունեցած ելույթին և դրան հետևած արձագանքներին, Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում չստորագրված փաստաթղթին, ինչպես նաև Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու հնարավորությանը:
Իրանի սահմանին մեկնարկել են ադրբեջանաթուրքական հերթական համատեղ զորավարժությունները, Ադրբեջանի իշխանամետ haqqin.az պարբերականը հրապարակել է հոդված խոսուն վերնագրով՝ «Ուղերձ Թեհրանի վարչակարգին. Թուրքիայի և Ադրբեջանի բանակները պատրաստ են անցնել Արազ գետը», ռուս- ուկրաինական շարունակվող հակամարտության ֆոնին Ադրբեջանն իրեն ավելի վստահ է զգում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով. սրանք տարածաշրջանի մասին ամեն օր թարմացվող լրահոսի մի մասն […]
«Այդ հանդիպումներից հետո պետք է սպասենք արդյունք ոչ թե ՆԱՏՕ-ից, այլ Ռուսաստանից. Ռուսաստանը ցավոտ պատասխան է տալու, որովհետև գիտի՝ ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում ակտիվացել է բացառապես սեփական շահի համար, իսկ այդ երկրի շահը մեկն է՝ անել ամեն բան, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի մեր տարածաշրջանից։ Նույնն է նաև հավաքական արևմուտքի նպատակը, ուստի նրանք մեզ կարող են աջակցել, եթե մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից ու տեղավորվենք արևմտյան ուղեծրում»,- ասաց Բաղդասարյանը։
«Այն տեքստը, որը հրապարակվել է, և դրան հաջորդած՝ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հաջողությամբ առաջ տանել իր օրակարգը, իսկ ՀՀ ներկայիս վարչակազմը, ՀՀ անունից բանակցողները չեն կարողանում առաջ տանել հայ ժողովրդի շահերից բխող օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներին՝ նշեց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
«Այլ բան է, որ ՀՀ իշխանություններն են մտավոր տհասների հավաքածու և չեն հասկանում այս ամենը, ու կեղծ խաղաղության քարոզի տակ բանակցությունների են նստում մի մարդու հետ, որի անմիջական հրամանով մի քանի օր առաջ դաժանաբար մեր զինծառայողներին էին գնդակահարում»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում գրել է Պրահայում կայացած հանդիպումների մասին։