Սրանով ոչ թե Սամվել Կարապետյանին են վատություն անում, այլ պետությանն ու ժողովրդին։ Միշտ էլ կարելի է գնալ ազգայնացման, բայց պետք է պատրաստ լինել վճարել այն գինը, որը առաջանալու է դրա հետևանքով։ ՀԷՑ-ի ազգայնացումը գուցե գայթակղիչ է հնչում շատերի համար, բայց այն, ինչ արվում է ազգայնացման անվան տակ՝ սեփականությունը խլելու բացահայտ փորձ է, որը թանկ է նստելու պետության վրա ու հանգեցնելու է մեծածավալ ֆինանսական փոխհատուցման, ինչի մասին հիմա գերադասում են չխոսել։
Վերջին շրջանում բանկային համակարգում «գողությունների» ու զեղծարարությունների իսկական շքերթ է։ Մինչ բանկերն աջ ու ձախ վարկեր են շռայլում, քաղաքացիներն ահազանգում են այլ անձանց կողմից իրենց անունով վարկեր ձևակերպելու ու պարտավորություններն իրենց վրա թողնելու մասին։ Բազմաթիվ քաղաքացիներ հանկարծ հայտնաբերել են, որ վարկեր ունեն, որոնցից իրենք տեղյակ չեն։
«Մենք որևէ բան չենք ավելացնում, սպասում ենք, որ ուրիշ երկրները գան, մեզ համար անեն։ Որևէ մեկին մեզանից վանելը բացասական է, պետք է այնպես անենք, որ չվանենք, և հակառակը՝ մտածենք, մեր օգտին ավելացնենք»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախի Հանրապետությունում ստեղծված լարված իրավիճակի մասին՝ ասաց, որ թեպետ այս պահին այնտեղ մարտական գործողություններ չեն ընթանում, Արցախի իշխանությունների գնահատմամբ՝ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։