Նրան մի տարի էր պետք, որ Արցախի դրոշը փռեր Ալիևի ոտքի տակ. Էդգար Ղազարյան

Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրի դիմաց, Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ դեռևս 4 տարի առաջ Փաշինյանը հայ ժողովրդին խոստանում էր միավորել Արցախը Հայաստանին ու ապահովել արցախցիների անվտանգ ու բարեկեցիկ կյանքն իրենց հայրենիքում, այնինչ հիմա Արցախում Ադրբեջանի ԶՈւ զորահանդեսին ենք ականատես դառնում:

«Մենք չենք կարող հանդուրժել այն զորահանդեսը, որը մենք վայելել ենք Արցախի ՊԲ փառահեղ զենքով: Այդ ամբողջն ինքն առանց մարտի հանձնեց ու դրեց թշնամու ոտքերի տակ: Դեռ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ստեփանակերտում կյանք կար, այնտեղ դեռ մթերք կար, բենզալցակայաններում՝ վառելիք, իսկ տներում լույս կար: Արցախի շրջափակումը սկսվել է դեկտեմբերի 12-ին՝ դրանից առաջ՝ հոկտեմբերի 6-ին ստորագրված կապիտուլյացիոն երկրորդ հայտարարության ստորագրումից հետո: Եվ ընդամենը 1 տարի պահանջվեց հայրենիքի գողից, որպեսզի Արցախի դրոշը փռեր Ալիևի ոտքերի տակ»,- ասաց Ղազարյանը:

Նա անդրադարձավ նաև Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը չունի կադաստրի վկայական՝ նկատելով, որ Արցախի գլխին եկածը կարող է նույնությամբ կրկնվել նաև Հայաստանի Հանրապետությունում:

«ԱԺ-ում ասում է՝ քանի որ մեր երկիրը չունի կադաստրի վկայական՝ մեզ մի օր կգան ու կասեն՝ «հլը մի հատ դավայ եղեք ստուց»: Ինքն է ասել, հասկանո՞ւմ եք: Ինքն արդեն «դավայ եղեք ստուց»» է արել ամբողջ արցախահայությանը, հիմա էլ նույն ճակատագիրը սպասվում է բոլորիս, եթե իրեն չասենք՝ «դավայ եղիր ստուց»»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից «անկլավների» մասին հայտարարություններին՝ Էդգար Ղազարյանը վստահեցրեց, որ այդ տարածքները ստանալու պարագայում՝ Ադրբեջանն այդ գյուղերը չի պատրաստվում բնակեցնել:

Դրանք, նրա խոսքով, ծառայելու են Երևան-Մեղրի և Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհների վրա վերահսկողություն սահմանելու նպատակին:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս